Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ժամը 00:30-ին: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Միջնորդությունը քննելու է Կարեն Ֆարխոյանը, որը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։





