Պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները․․․ Հովհաննես Խուդոյանը ցանկ է ներկայացրել

15 Հոկտեմբերի, 2025

Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները
1. Նոր պիղծ հետապնդման են ենթարկվում ՀԱԵ հոգևորականներ` իրավունքների կոպիտ խախտումներով, փակվում են եկեղեցիներ` քննչական գործողությունների պատրվակով
2. ապօրինաբար երկարացնում են քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի կալանքը
3. Խոշտանգվում է անհետ կորածի ազգական, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող Արսեն Ղուկասյանը
4. պատանդառված է խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանը
5. պատանդառված են 18 արդարների գործով Բագրատ Սրբազանը, Լիդիա Մանթաշյանը, Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Կարո Օկումաշյանը, Հայկ Շահնազարյանը, Մովսես Շարբաթյանը, Վահագն Չախալյանը, զրկանքներ են կրում Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը:
6. Ապօրինի ազատազրկված է զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը, սահմանափակված են զոհվածների հարազատների դատավարական իրավունքները:
7. Վենետիկի հանձնաժողովը երկու օր առաջ վերահաստատել է, որ վերջին տարիներին ընդդիմադիրների դեմ ապօրինի հետապնդումներ են իրականացվել հավաքներին մարդկանց մասնակցության ծախսերը հոգալու համար:
8. …. ցանկը սպառիչ չէ

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...