Ասում են՝ գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի․ Վարդևանյան

15 Հոկտեմբերի, 2025

Լեզուս չի պտտվի ասել, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում, իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին, մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կալանքի միջնորդության քննարկման ժամանակ մեղադրող կողմն ի՞նչ փաստարկներ էր ներկայացնում։

«Որքանով, որ կարող եմ ներկայացնել, հետևյալն էր, որ դեռևս իրենք ունեն վարույթային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք պարզ չէ։ Եթե նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն, պետք է բխի կոնկրետ հանգամանքներից և իհարկե գործի փաստական տվյալներից։ Դրանցից որևէ մեկը չկա, բայց ասում են՝ գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի, ի դեպ ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Ի վերջո հիշենք, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։

Երկրորդը, իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Ինչի՞ց թաքնվի, օրինակ, Սամվել Կարապետյանը, ինչի՞ց պետք է թաքնվի, այս աբսուրդային մեղադրանքի՞ց, ի՞նչը պետք է լինի շահագրգռվածությունը։

Հաջորդը, Սամվել Կարապետյանը հուլիսի 4-ի իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ի՞նչ թաքնվելու ռիսկ»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված համապատասխան պատկերը նա հրապարակել է Truth Social-ում։ Պատկերում ամերիկացի առաջնորդը կքել է մոլորակի ծանրության տակ։ Թրամփի ուսի վրայով...

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և...

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները,...

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...