Քահանաներին հարկադիր բերման են ենթարկել, բայց որպես վկա են հարցաքննում․ Արա Զոհրաբյան

15 Հոկտեմբերի, 2025

Այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ խուզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում ու աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Առգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում աշխարհիկ մի աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչները, բոլորի հեռախոսները, և իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։ Բացի Մկրտիչ սրբազանից, մնացածը այստեղ են։ 6 հոգևորականներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ», — նշեց նա։

Փաստաբանը նաև հայտնեց, որ նրանց չեն հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը․ «Ընդ որում՝ մենք պաշտոնապես դիմել ենք Քննչական կոմիտեին և Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաև մեր լիազորությունները հավաստող փաստաթղթերը և խնդրել ենք, որպեսզի իրենք ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ սրբազանի հետ՝  նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով»։

«Այստեղ նաև բերման ենթարկվածներին են հանդիպել։ Քննիչները նրանց ասել են, որ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով և իրենք այլ որոշում, այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։ Միաբերան բոլորը պնդեցին՝ եթե այդպես է, մենք գնալու ենք, մեզ ծանուցագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ և ձեր հարցերին կպատասխանենք։ Եթե իրենց հարկադիր բերման են ենթարկել, բայց որպես վկա են հարցաքննում, նա արդեն ունի վկա-կասկածյալի կարգավիճակ և քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։Այստեղ արդեն ուրիշ ռեժիմով է հարցաքննությունը գնում, իրենք ունեն նաև դատավորական այլ երաշխիքներ։

Բնականաբար, քննչական մարմինը այլ բան չի կարողացել այդ փաստարկի դեմ ներկայացնել և համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանուցագիր՝ դուրս է եկել, հետո ներս կանչեցին ու մինչև հիմա դուրս չի եկել։ Հիմա բոլորը ներսում են վկայի կարգավիճակով»,- ասաց նա։

 

 

 

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...