Խոշոր բիզնես. վիզայի համար հերթագրվելն անգամ դարձել է անհնար․ «Փաստ»

14 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման «դինամիկ ընթացքը»: Այս ձևակերպումն արդեն նորություն չէ, այն պարբերաբար դաշտ է նետվում ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ հայաստանյան պաշտոնյաների հանդիպումներից հետո: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարարը մեծ ոգևորությամբ ազդարարում էին հունգարական ավիափոխադրողի՝ Հայաստանում «բազավորվելու» մասին: Նրանք նաև «աննախադեպ» հաջողություն էին համարում, որ հայաստանցիները էժան ու առանց խոչընդոտ կարող են ճամփորդել: Դե, մոտավորապես՝ «Հռոմում սուրճ խմել»:

Սակայն, մինչ Հայաստանի հասարակության ականջները «շոյում» են նման ձևակերպումներով, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը:

Ներողություն, բանը նույնիսկ դրան չի հասնում, նույնիսկ « օր (ժամ) վերցնելն» է դարձել անհնար: Ի մասնավորի, օրինակ՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներն այդ գործառույթը պատվիրակել են Tlscontact-ին: Սա կայն գործընթացը ոչ միայն չի դյուրինացել, այլև գրեթե անհնար է դարձել ինքնուրույն դիմել:

Հասկանալի է՝ դեսպանատների «ընդունելությունն» անսահմանափակ չէ, արդյունքում ամեն օր չէ, որ, այսպես ասած, «օր է բացվում»: Մասնավորաբար, Իտալիայի վիզայի պարագայում դա արվում է շաբաթվա մեջ 2 կամ 3 օր՝ ժամը 16 -ից 18-ն ընկած ժամանակահատվածում, բայց տևում է հազիվ մի քանի վայրկյան: Մարդիկ պարզապես չեն էլ հասցնում աչքները թարթել, երբ «կանաչ» ժամ այլևս չի լինում: Ավելին, շատերը բողոքում են, որ երբ նույնիսկ հանդիպել են «կանաչ» ժամի ու փորձել են գրանցվել, կա՛մ համակարգը դուրս է գցել, կա՛մ այլ տեխնիկական խնդիր է արձանագրվել, մասնավորաբար նշվել է, թե «շատ փորձեր» են արել, ինչը քաղաքացիները շատ կասկածել ի են համարում: Ավելին, մենք ուսումնասիրեցինք մի քանի խմբեր, որտեղ մարդիկ քննարկում են այս թեման, ու պարզվեց, որ դժգոհությունները հիմնականում նույնն են: Այստեղ էլ մարդիկ գրում են, որ անհատ քաղաքացին փաստացի չի կարող հերթագրվել:

Փոխարենը սոցցանցերը լցված են վիզայի աջակցմամբ զբաղվող կազմակերպությունների գովազդներով, որոնցից ոմանք նույնիսկ տալիս են «օր (ժամ) վերցն ե լու» երաշխիք ՝ ուշադրություն… 100 տոկոսով: Միայն «օր (ժամ) վերցնելու» համար գները տատանվում են 40 հազարից 80 հազար դրամի սահմաններում: Թե ինչպես են կարողանում «հերթագրվել», դա արդեն այլ խոսակցության նյութ է: Ոլորտից քաջատեղյակ մարդիկ նշում են, որ սա դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր, ու մարդն ինքնուրույն պարզապես չի կարող գրանցվել՝ փաստաթղթերը հանձնելու համար:

Արդյունքում այս ամենը նպաստում է, որ հանրության շրջանում ձևավորվի ծայրահեղ բացասական վերաբերմունք ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպանատների, այլև հենց բուն երկրների հանդեպ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եթե Գյումրիում չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, ապա միանշանակ ՔՊ-ն չի անցնի․ Արտաշես սարկավագ

Եթե Գյումրիում չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, ապա միանշանակ ՔՊ-ն չի անցնի․ Արտաշես սարկավագ

Եթե Գյումրիում չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, ապա միանշանակ ՔՊ-ն չի անցնի, բայց չգիտենք, թե ինչ կանեն։ Այս ընտրությունները տեսանք, թե ինչ արեց։ Հիմա իրականում փաստացի ՀՀ-ում ընտրություն չկա, գոյություն չունի, ժողովրդին խաբում են, որ ցույց տան, թե ինչ...

Չի ըլնի, չի ըլնի․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

  «ԵԱՏՄ-ն ի՞նչ ա. ԵԱՏՄ-ն չորս սկզբունք՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա էդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք՝ լավ է, սա կարա մի ամիս խնդիր լինի, լավ՝ երկու ամիս կարող է խնդիր լինի, լավ՝ երեք...

Քամու հետևանքով մի շարք բնակավայրերում վնասներ են եղել

Քամու հետևանքով մի շարք բնակավայրերում վնասներ են եղել

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ասուլիսը

Տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ՍԴ ներկայացված դիմումի մասին։ Հիշեցնենք՝ վաղը՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը կսկսի քննել ընտրությունների արդյունքները վիճարարկող դիմումները։ Դիմում է ներկայացրել...

Ամեն քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն․ Փաշինյան

  «Ուզում եմ շատ հստակ լինի, հարգելի՛ գործընկերներ, այս հարցը. քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայելային ձևով դա շարունակվելու է, դա...