Բաքվի բանտում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»

13 Հոկտեմբերի, 2025

Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նրա  կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։

«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։

«Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որևէ իր փոխանցելու համար։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասել է Լինդա Էուլջեքջյանը։

46-ամյա Վիգեն Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ։ Նա Ադրբեջանի կողմից պահվող հայ քաղաքացիական պատանդներից մեկն է, գերության մեջ արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal

Ամերիկյան հետախուզության նոր հաշվետվությունների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ վճռականությունը՝ առաջիկա մի քանի տարիներին իրականացնելով սահմանափակ հարձակում դաշնակից երկրի վրա, հաղորդել է The Wall Street Journal-ը։...

Սպառնալիքների անվերջ պահանջները կատարելով՝ չեք կարող սպառնալիքը զսպել․ Քրիստինե Վարդանյան 

«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք պատմության մեջ չեք կարող օրինակ ցույց տալ, երբ սպառնալիքը հնարավոր է եղել զսպել, սպառնալիքին հնարավոր է եղել դիմագրավել, ագրեսորին հնարավոր է եղել զսպել՝ իր բոլոր պահանջները կատարելով։ Չեք կարող պատմության...

Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է, այլ ստորացվածի վիճակից դուրս գալը․ Աղվան Վարդանյան

«Այս խորհրդարանի, ընդհանրապես մեր իրականության գլխավոր հարցը այն չէ, թե Հայաստանը որքանով կկարողանա Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, այդպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն։ Անկախության հռչակումից ի վեր, 90-ականներից սկսած, մեր...

Այն, ինչ այսօր տեղի է ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է 1937-ի խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան

  «Չեմ կարող, թեկուզ շատ կարճ, չանդրադառնալ այսօրվա՝ իրականում ամոթալի օրվան․ իշխանության՝ եկեղեցու դեմ պայքարին։ Երբեմն ՔՊ պատգամավորները նեղանում են ինձնից, որ իրենց համեմատում եմ բոլշևիկների հետ։ Բայց նայե՛ք՝ բոլշևիկներն ի՞նչ...

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը: «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության...