Արսեն Ղուկասյանը,հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձևով» արտահայտության համար․ «Ժողովուրդ»

11 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին արդեն հինգ տարի է անհետ կորած է, հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձեւով» արտահայտության համար։

Ղուկասյանի պատմությունն առանձնահատուկ է ոչ միայն իր մարդկային տառապանքի իրողությամբ, այլ նաեւ բացարձակ խորհրդավոր զուգադիպությամբ: Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան պատերազմի տարելիցի օրը, անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի դիմաց՝ հանդիպելու Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Սակայն նրանց մուտքը մերժվել էր։ Երբ հուսահատությունն անցել էր բոլոր սահմանները, ծնողների արդար զայրույթը վերածվել էր ռազմական ոստիկանության հետ քաշքշուկի։

Այդ օրը Արսեն Ղուկասյանի ծննդյան օրն էր, եւ նա ՊՆ-ի մուտքի մոտ եթեր էր մտել՝ ասելով. «Ինձ իմ ծնունդի առիթով մի՛ շնորհավորեք, մենք եկել ենք ՊՆ՝ իմանալու՝ մեր երեխեքի հարցով ո՞վ ա զբաղվելու… Մենք ՊՆ-ին ենք տվել մեր երեխեքին, իրենցից էլ պահանջում ենք։

Հինգ տարի մեզ խաբելով՝ փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ, բայց ոչ մի քայլ չեն անում։ Մենք սպասում ենք։ Ինձ, երեւի, լսում են… Կա՛մ կընդունեն մեզ, կա՛մ մենք մեր ձեւով կանենք»։
Եվ, ահա, հենց այդ «մեր ձեւով» «կախարդական արտահայտությունը» դարձավ ճակատագրական:

Ինչպես ժամանակին բարերար Սամվել Կարապետյանի գործով հնչած «կախարդական արտահայտությունը» դարձավ կալանքի պատճառ, այնպես էլ այս դեպքում անհետ կորածի հարազատի հուզական ելույթը կարծես ընկալվեց որպես մարտահրավեր, եւ, առանց հրապարակային պարզաբանման, «ձեռնափայտի կադրը» օգտագործելով, Արսեն Ղուկասյանին կալանավորեցին:

Իսկ անհետ կորածների ծնողների հարցը խլացավ կալանքի ձայնի մեջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գալյանի ելույթը ջրի երես բերեց ՔՊ-ի քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները․ Ավետիսյան

«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների...

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:...

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց...

Այլընտրանքային միջոցների պայմաններում էլ կալանավորվածների թիվը 1500-1700 էր․ հիմա ավելացել են միայն․ Սողոյան 

    «Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձանագրում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Սա այն հիմնական փաստարկն է, որը ես լսեցի այս լսումներին նախորդած հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ականները, իրար հերթ...

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որի ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Ինչպես հայտնում է ТАСС-ը,  այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության...