ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է, Փաշինյանն ու Ալիևը հիշե՞լ են 2018 թվականին Դուշանբեում իրենց առաջին հանդիպման մասին։
Այդ հանդիպումից հետո Արցախում ու Հայաստանի սահմաններին համարյա երկու տարի «խաղաղություն» էր։ Ի՞նչ եղավ հետո, բոլորս գիտենք։ 44-օրյա պատերազմի սկզբից մի քանի օր առաջ Ալիևը հայտարարում է, որ բանակցությունները ձախողվել են, քանի որ Փաշինյանը դրժել էր Դուշանբեում տրված իր խոստումները։ Փաշինյանը պատերազմից ժամեր առաջ կառավարությունում չի էլ հերքում Դուշանբեում ձեռքբերված համաձայնությունների մասին Ալիևի հայտարարությունը, այլ ուղղակի նեղսրտում է, որ Ալիևը գաղտնի տեղեկություններ է հրապարակում ու սպառնում է նենց բաներ պատմել, որ «հուսահատորեն կապակայունացնեն» իրավիճակն Ադրբեջանում։ Չի պատմում։ Ինչո՞ւ չի պատմում։ Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում։ Ինչո՞ւ չկանխվեց պատերազմը։ Հարցեր, որոնց պատասխանները հնարավորություն կտան բացահայտելու «4-րդ հանրապետության» ծնունդը․․․»։
Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...





