Արարատի մարզում 100-ից ավելի խաղողագործներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

10 Հոկտեմբերի, 2025

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Այգեստան բնակավայրում։ Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի նշված գործարան ժամանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Գործարանի մոտ հավաքված քաղաքացիները Արմավիրի մարզի բնակիչներ են, և նրանց մի մասը 3 օր, մի մասը 2 օր, մի մասն էլ այսօր են՝ իրենց աճեցրած խաղողը մթերելու նպատակով, ըստ պայմանավորվածության, բերել են նշված գործարան։ Մոտ 2 կմ ուղիղ գծով բեռնատարները բեռնված խաղողով կանգնած են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցի ընթացում գյուղացիները ասում էին․ «Ըստ պայմանավորվածության խաղողը լրիվ որակյալ վիճակում բերել ենք՝ հոկտեմբերյանից հասցրել ենք այստեղ, և ըստ պայմանավորվածության 1 կգ-ը 150 դրամով պիտի հանձնենք։

Մարդիկ կան, որ 3 օր է, 2 օր է այստեղ են, բայց չեն էլ իմանում՝ արդյո՞ք կընդունեն։ Ծամծմելով են ընդունում,  5-6 մեքենա  ընդունում են, հետո ասում են՝ գնում ենք ընդմիջման: Ընդմիջումից գալիս են՝ ասում են  այսօր աշխատանքային ժամը վերջացել է, վաղը կընդունենք։  էդ վաղը կընդունենք էդ վաղն էլ չգիտենք երբ  կգա։ Խաղողը  որոշ բեռնատարների մեջ արդեն փչանումա, ծորումա, իսկ էդ դեպքում ի՞նչ ենք անելու մենք ,ասում էին  150 բերեք կընունենք, երեկ էլ սարքեցին  120 հիմա էդ 120 ով էլ չեն ընդունում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում,  ձգձում են, կամ էն  վատ հայի տեսակն են՝  այդկերպ գին են գցում։

էդ էկոնոմիկայի նախարարը, որ ամպագորգոռ հայտարարություններ է անում՝ 2 օրա զանգում ենք  նախարարության թեժ գիծ, էլ չեն էլ պատասխանում։ Երևի մեր համարները արդեն  ֆիքսել են։
Հիմա չգիտեն ինչ անենք, էստեղ խաղող բերած յուրաքանչյուր գյուղացի վարկերի տակա, վարկ ենք, վերցրել խաղող ենք  աճացրել ու էսօր, ըստ պայմանավորվածության, բերել ենք  որ ընդունեն։ Իրան էլ էսօր էգուց են անում։

Պարոն Էկոնոմիկայի նախարար, 5 րոպեն բավական ա, որ գաք սեփական  աչքով տեսնեք, թե ոնց ա մեր արդար քրտինքով աճեցրած խաղողը փչանում։

Ինչ անենք, չենք ուզում այլ միջոցների դիմել, ուզում ենք  քաղաքակիրթ ձևով, ոնց որ  պայմանվորվել ենք, գործընթացը ավարտին հասցնենք։ Եվ դրա մեջ,  որպես  էկոնոմիկայի նախարար, դուք կարող էք ձեր լուման  կարող եք ներդնել, հակառակ դեպքում,  եթե կարճ ժամանակում  դրական լուծում չստանանք ամբողջ  բեռնատարներով գնալու ենք Երևան-Երասխ գլխավոր ճանապարհը փակենք»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...