Բորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը․ «Ժողովուրդ»

9 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։

Ավելի վաղ՝ մահվանից մի քանի ժամ առաջ, Բորիս Ավագյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Նրա խոսքերից պարզ էր, որ նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը։ Այսինքն՝ դեպքից անցել է արդեն 15 օր, սակայն պաշտոնական մակարդակով քննության կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ոչ մի առարկայական արդյունք:

Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։

Բացի դրանից, մնում է անհասկանալի, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի տարածքում կարողացել միայնակ տեսանյութ նկարահանել, եթե այնտեղ գործում են անվտանգության ներքին կանոնակարգեր եւ հսկողություն։

Ավելին` փաստաբանը հրապարակավ հայտարարել է, որ Բորիս Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. ամենայն հավանականությամբ նա սպանվել է։ Հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ դեպքի առիթով հարուցված է քրեական վարույթ:

Բորիս Ավագյանի մահվան գործով առայժմ հանրությանը հայտնի միակ վարկածը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կապված է նրա ենթադրյալ պարտավորություններին եւ ֆինանսական խնդիրներին, որոնք կարող էին դրդել ինքնասպանության։

Սակայն այս վարկածը չի տալիս պատասխաններ ոչ հանրային սպասումներին, ոչ էլ մահացածի ընտանիքի ու իրավաբանական շրջանակների հարցերին։

Այսպիսով՝ 15 օր անց Բորիս Ավագյանի մահը շարունակում է մնալ առեղծվածային, իսկ պետական կառույցները դեռ միայն քննարկում են՝ ինչպես եւ երբ սկսել համատեղ քննությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնում է․ «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին»,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

Այս պահին տեղի է ունենում Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային...

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ախուրյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն... Համացանցում հայտնվել է մի խայտառակ անգրագետ գրված դիմում, որի հեղինակը, ըստ Ախուրյանի ավագանու ընդդիմադիր անդամ Մարտիկ Մաթոսյանի, ընդգրկված է ՔՊ...

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների...