Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են

8 Հոկտեմբերի, 2025

«Փաստինֆո»-ն գրում է. «Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին  ասել է Ղարիբ Բաբայանի պաշտպան Աբգար Պողոսյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե արդյոք առկա են ատելություն, խտրականություն և անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն  ուղղված կոչեր։

Քրեական հետապնդման ժամկետները կասեցված են՝ մինչև փորձաքննությունների եզրակացության ստացումը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնել է քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...