Իշխանությունը հրաժարվում է ընդունել պարտությունը. պատգամավոր

8 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց ամիս, և քաղաքական գործընթացներն իրենց իրավական հանգուցալուծումն ստացել են։ Սակայն, դժբախտաբար, մենք շարունակում ենք ականատես լինել մի մտահոգիչ իրականության՝ երբ իշխանական որոշ շրջանակներ դեռևս չեն համակերպվում ժողովրդի հստակ արտահայտած կամքի հետ։ Երբ իշխանությունը հրաժարվում է ընդունել պարտությունը, իսկ կուսակցական շահը գերադասվում է քաղաքացու օրակարգից, սկսվում են վտանգավոր գործընթացներ, որոնց ականատեսն ենք այսօր Գյումրիում։ Այս ամիսների ընթացքում հետևողականորեն նկատվում են փորձեր՝ խաթարելու համայնքապետարանի կայուն աշխատանքը, արգելակելու համայնքի զարգացման ծրագրերը, ճնշում գործադրելու համայնքային ինստիտուտների վրա, և ամենասարսափելին՝ ապակայունացնելու իրավիճակը համայնքում՝ արհեստական լարվածություն ստեղծելով։

Սա այլևս ոչ թե քաղաքական անհամաձայնություն է, այլ՝ պետականության համար վտանգավոր քաղաքական վարքագիծ։ Պետք է հստակ ընդգծել՝ քաղաքական մրցակցությունը պետք է առաջնորդվի օրենքով և քաղաքացիական պատասխանատվությամբ։ Նման ապակայունացման փորձերը ոչ միայն անտեսում են ժողովրդի ընտրությունը, այլև ապակայունացնում են պետական ինստիտուտների աշխատանքը՝ հասցնելով անմիջական վնաս համայնքի բնակիչներին։ Հետևաբար այսօրվա իրողությունը պահանջում է` — Անմիջապես դադարեցնել՝ որևէ ձևով խոչընդոտել համայնքապետարանի և տեղական իշխանության աշխատանքը, — Զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է միտումնավոր սրել լարվածությունը կամ խաթարել քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրերը, — Ցուցաբերել քաղաքական հասունություն՝ հարգել ժողովրդի ընտրությունը և ծառայել բացառապես համայնքի շահերին։ — Եվ թույլ չտալ, որ մի ամբողջ քաղաք դառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շահերի գերի։ Պարտությունը երբեք դյուրին չի լինում։ Բայց պարտությունը քաղաքական մշակույթի բացակայության պայմաններում վերածվում է ապակառուցողական և վտանգավոր քաղաքականության: Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է՝ ծառայել քաղաքին։ Եվ այդ առաքելության ճանապարհին խոչընդոտելն արդեն բացարձակ անպատասխանատվություն է պետականության նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի...

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...