Վաշինգտոնյան համաձայնության փոխարեն․ ի՞նչ է առաջարկում ՀՀ երկրորդ նախագահը

7 Հոկտեմբերի, 2025


Օգոստոսի 8-ի պայմանավորվածություններով ԱՄՆ-ն շատ կոնկրետ ստացել է միջանցքի վերահսկողություն, Հայաստան-Իրան սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն և Նոբելյան մրցանակի հնարավորություն։ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք, Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում։ Ի՞նչ է ստացել Հայաստանը՝ 0, միայն պրոբլեմներ։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ վերջապես ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը․ ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Այս առիթով կարելի է անել նախնական եզրակացություն, որ Նիկոլ Փաշինյանը սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Այնտեղ կար սեղան, աթոռ, նկար դրոշ և Փաշինյան։

Երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը՝ գալով համաձայնության, նախաստորագրում են այդ փաստաթուղթը և հետագայում երկրների ղեկավարները ինչ-որ առիթով, ինչ-որ այցելության ժամանակ ստորագրում են արդեն նախաստորագրված փաստաթուղթը․ դա տեխնիկական գործողություն է։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների մասնակցությամբ ի՞նչ է նշանակում նախաստորագրել․ եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրելու այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել։

Մի քանի խոսք տրանզիտային հանարավորությունների մասին, որովհետև այդ փաստաթղթերը փորձում է ներկայացվել նաև «խաղաղության խաչմերուկ» թեզի շրջանակներում, իբրև դրա շարունակություն կամ գործնական քայլ։

Յուրաքանչյուր երկրի տրանզիտային ներուժը բաղկացած է 3 մասից՝ աշխարհագրական դիրք, ռելիեֆ, ճանապարհային ցանցերի վիճակ, որակ, զարգացվածության խորություն։ Եթե առաջին երկու պայմանը կա, ապա երրորդը ներդրումների հարց է»,- նշեց նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացրեց, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի համար «խաղաղության խաչմերուկը» և ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։

«Թուրքիան և Վրաստանը ունեն բոլոր հնարավորությունները՝ շրջանցելով Հայաստանը հաղորդակցվելու իրար հետ, Թուրքիան և Ռուսաստանը ևս ունեն։ Վրաստանը և Ադրբեջանը ամբողջությամբ հնարավորությունն ու կապն ունեն, բոլոր հնարավորություններն ունեն նաև Իրանն ու Ադրբեջանը, նույն իրավիճակն է նաև Իրանի և Թուրքիայի միջև։ Ըստ էության՝ Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի․ կա մեկ բացառություն՝ Ադրբեջան-Թուրքիա, այս երկրների հարաբերություններում ենթադրվող միջանցքը էական նշանակություն, իսկապես, ունի և այդ նշանակությունն ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոեկտ՝ թուրանի պրոեկտ, իսկապես ունի տրանզիտային ներուժ։ Յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք դա նաև աշխարհաքաղաքական ներուժ է այդ երկրի համար։ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որը ունի տրանզիտային ներուժ, տրվում է Միացյալ նահանգներին՝ երկարատև կառավարման։ Ի՞նչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս Թրամփի ճանապարհից և ո՞րն է այստեղ մեր շահը։

Առաջինը, եթե սկսի աշխատել Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Երկրորդը՝ երկաթուղային կապը Ռուսաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոեկտը անիմաստ և վտանգավոր է Հայաստանի համար։

Ի՞նչ կարգի ռիսկեր կա․․․

Կառուցվում է Ղարս-Իգդիր-Նախիջևան ճանապարհը, ինչը նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով Ադրբեջան, Նախիջևան և Թուրքիա կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Պատկերացրեք այս փաստաթղթերը սկսում են կյանքի կոչվել, Ադրբեջանը և Թուրքիան կառուցում-վերակառուցում են այս կտորը և չի կառուցվում կապը Հայաստանի միջև։ Մենք ունենալու ենք ոչինչ, զրոյական վիճակ Իրանի և Ռուսաստանի հետ կապի հաստատման գործում։ Կարո՞ղ ենք մենք սա իրականություն դառնալու պարագայում ստիպել ԱՄՆ-ին, որը կառավարողն է լինելու Մեղրիով Թրամփի ճանապարհի, կասկածում եմ, շատ խիստ կասկածում եմ։

Ի՞նչ կարող ենք անել․․․

Հայաստանը կարող է պնդել, որ Թրամփի ճանապարհը լինի ոչ թե 43 կիլոմետր, այլ 4-5 անգամ ավելի երկար՝ մինև Երասխ։ Այդ դեպքում, նույն պայմաններով, միջանցքի, այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ նահանգների վրա։ Հե՞շտ էր սրան հասնել՝ այո, որովհետև Միացյալ նահանգների շահն այստեղ ակնհայտ երևում է։ Թրամփին կասվեր՝ «ի՞նչ է նշանակում 43 կիլոմետր, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոեկտ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ ենք դառնում այս կարևոր հանգույցի վրա»։ Թրամփը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, խոշոր, տպավորիչ պրոեկտներ և այդ պարագայում Ալիևը ստիպված պետք է լիներ ճանապարհներ փնտրել կա՛մ հետաձգելու, կա՛մ մերժելու։ Դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիևը։

Ինչո՞ւ չի արել Նիկոլ Փաշինյանը․․․

Ինքը Հայաստանի մասին չէր մտածում, ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի էր շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար։

Ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը՝ Քլինթոնի հետ, ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել։ Սա ուղղակի պրատակոլային նկարներ են, անում են բոլորի հետ և դրա դիմաց պարտադիր չէ քո տարածքի տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերությանը։

Ի՞նչ է կարելի անել հիմա․․․

Կա երկու տարբերակ․ փորձել, այնուամենայնիվ մեծացնել այս պրոեկտը Միացյալ նահանգների հետ։ Եթե պրոեկտի մեծացումը չի հաջողվում, որովհետև, կարծում  եմ, Ալիևը մերժելու է սա՝ ցույց տալով, որ ինքը շահագրգռված չի, որ նաև Հայաստանը ելք ստանա դեպի Իրան, ուրեմն, երկրորդ տարբերակը ևս շատ պարզ է՝ շնորհակալություն հայտնել Միացյալ նահանգներին, ասել՝ «էս ինչ լավ գաղափար է, բայց այդ ճանապարհը, այս կտորը, կկառուցենք մենք՝ Հայաստանի Հանրապետությունը»։ Ճանապարհի անունը կմնա Թրամփի ուղի, բայց վերահսկողության հարցը կմնա Հայաստանին։ Սա կլուծի մեկ կարևոր հարց․ Իրանն ունի սահմաններ 7 երկրների հետ և միայն ՀՀ-Իրան սահմանին հայտնվելու են ամերիկացիներ, եթե որևէ մեկը մտածում է, թե Իրանում երջանիկ են սրա համար, խորը հիասթափություն պետք է ապրեն։ Այսպիսի որոշում կայացնելը չափազանց ռիսկային է Հայաստանի համար։ Մեծ հարց է՝ Իրանի համար ի՞նչն է ավելի վտանգավոր՝ Միացյալ նահանգների ներկայությունն այս սահմանում, թե՞ Ադրբեջանի։ Այս հարցի պատասխանը ես չունեմ, համոզված եմ, չունի նաև Հայաստանի կառավարությունը և փաստ է, որ այսօրվա վիճակը մեծապես նաև կախված էր Իրանի դիրքորոշման հետ, շատ կտրուկ մոտեցման հետ, որ թույլ չեն տա սահմանի որևէ փոփոխություն։

Ի՞նչ գումարներ են պետք սա կառուցելու համար․․․

Նիկոլ Փաշինյանի բացատրությունը եղել է մեկը՝ չափազանց թանկ է, մոտ 1 մլրդ դոլար պետք է արժենա ճանապարհի կառուցումը և դրա ամար պատվիրակելու են այդ հարցը Միացյալ նահանգներին։ 2017 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ 114 կիլոմետր երկարությամբ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում և գրեթե զրոյից։ Որքա՞ն գումար է ծախսվել՝ 17 մլրդ դրամ, մոտ 40 մլն դոլար, 1 կիլոմետրը՝ մոտ 400․000 դոլար։ Մի քանի տարի անցել է, դրան գումարենք սղաճը, արժեզրկումը գումարների և հաշվենք 500 հազար դոլար, դրան գումարենք ավելի լայն ճանապարհ, ավելի լավ, ավելի սիրուն, ներառենք նաև ՔՊ-ի օգտատները, որոնց մասին այսօր բոլորն են խոսում և թող այդ ճանապարհը լինի 1 միլիոն դոլար։ 43 միլիոն դոլարով կարելի է կառուցել ավտոճանապարհ։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը 65 մլրդ դրամ է՝ 160 մլն դոլար, եթե երկու տարու վրա բաժանեք, մեկ տարի պարգևավճար չստանաք՝ նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա, բա լավ ամո՞թ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիճ կտորը հանձել Միացյալ նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 մլրդ դոլարանոց ծրագրի մասին, երբ դու ունես հնարավորություն երկու-երեք տարում ուղղակի այդ ճանապարհը կառուցել։

Միջանցքի իրական կարևորությունը․..

Միջանցքը ունի իսկապես տրանզիտային ներուժ, բայց այդ ներուժը մի քիչ չափազանցված է։ Ասում է նաև Կենտրոնական Ասիայի գազի, նավթի հնարավոր արտահանումները դեպի Եվրոպա։ Թուրքմենական գազը ամբողջությամբ գնում է Չինաստանի կողմից, 2009-2014 թվականներին կառուցվել է շատ հզոր գազատարներ, ուղղակի այդ գազը չկա, այդ նավթն էլ չկա, որովհետև շատ մեծ հաջողությամբ արտահայտվում է Ռուսաստանի տարածքով, Նովոռոսիյսկով դեպի Եվրոպա, չկան այդ պաշարները։ Գործող նավթամուղը՝ Բաքու-Ջեյխան, մոտավորապես 65-70 տոկոսով է ծանրաբեռնված հիմա։ Այդ ճանապարհը իսկապես հետաքրքիր է Թուրքիայի համար իր աշխարհաքաղաքական պրոեկտի տեսակյունից, Ադրբեջանի համար չափազանց կարևոր է կապը Նախիջանի և Թուրքիայի հետ։ Ամերիկացիների վերահսկողության տակ գտնվող այդ միջանցքը չափազանց հետաքրքիր է նաև Իսրայելի համար՝ Իրանի հետ իրենց երկարատև ծրագրերի իրականացման գործում։ Կենսական, տնտեսական շահեր Միացյալ նահանգներն այս տարածաշրջանում ուղղակի չունի, ավելին՝ Միացյալ նահանգները որդեգրել է շատ հստակ քաղաքականություն՝ զսպել Չինաստանին։ Ալիևը հայտարարում է, որ այս միջանցքը չափազանց կարևոր է լինելու հենց Չինաստան-Եվրոպա առևտրի զարգացման գործում։ Այստեղ չի բռնում Միացյալն նահանգների՝ Չինաստանին զսպելու շահը և կառուցելը միջանցք, որը հիմնականում ծառայելու է չինական ապրանքների արտահանման գործին։ Ինչի՞ համար է այս ճանապարհին Միացյալ նահանգների հայտնվելու իրական նպատակը։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չափազանց կարևոր գործոններ ՀՀ-ն ուղղակի բաժանում է․ Արցախը տանք Ալիևին, Մակրոնն ինչ ուզում է տանք, Թրամփին տանք, Էրդողանին տանք․ Հայաստանի հաշվին մայր Թերեզա է աշխատում  այս պահին։ Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել՝ ազգային խայտառակություն կլիներ։

Սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի էլեմենտ է և այս էլեմենտում Հայաստանի վարչապետը գնդակի դերում է»,- ամփոփեց երկրորդ նախագահը։

Նմանատիպ նյութեր

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

ԱԺ քանդումը շարունակվում է. Վահագն Ալեքսանյանը` փոխխոսնակի թեկնածու

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,-հայտնել է Վահագն...

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու...

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

ՔՊ-ն մերժել է Ալեն Սիմոնյանին, այժմ էլ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանին են տեսնում

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փակ քվեարկության...

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան

Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես...

«Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է․ «Կարճ ասած»

  Երեք քաղաքացի զրուցում-բանավիճում էին և ինձ տեսնելով՝ կարծիքս հարցրին ադրբեջանցիների՝ Հայաստանում հնարավոր բնակեցման վերաբերյալ։ Իմ կարծիքը հետևյալն էր՝ Նիկոլից սպասում եմ ամեն ինչ, ու հատկապես՝...