Փոխանակ աջակցեն գյուղացիներին՝ առաջարկում են պայքարել գայլերի դեմ. պատգամավոր

7 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու ամիս առաջ ահազանգել էի, որ Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրում գայլերը հոշոտել են գյուղացիների ոչխարներին։ Ահազանգից անմիջապես հետո գրավոր դիմել էի ինչպես Աշոցքի համայնքապետարանին, այնպես էլ Շիրակի մարզպետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Օրերս ստացա Շիրակի մարզպետից պատասխան, որն ուղղակիորեն խայտառակություն կարելի է անվանել։ Պատասխանի համաձայն՝ հարցն իբր քննարկվել է Աշոցքի համայնքապետարանի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, և դրա լուծման առաջարկվող տարբերակներն ուղղակի զավեշտալի են։
Գյուղացիներին առաջարկվել է՝
-հորդորել ամրացնել գոմերը,
-հարակից տարածքներում անցկացնեն փշեր և ցանցեր։
Ահա սա է պետական մոտեցումը գյուղական համայնքի բնակչի խնդիրներին։ Փոխանակ ձեռնարկվեն կանխարգելիչ և աջակցող իրական քայլեր՝ գյուղացիներին առաջարկում են պայքարել գայլերի դեմ սեփական միջոցներով՝ փշերով ու ցանցերով։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ քանի դեռ կառավարական կառույցները միայն ձևացնում են, թե արձագանքում են, իրական խնդիրները շարունակում են խորանալ։ Գյուղացու անվտանգությունը, գույքի պաշտպանությունը և ապրուստի միջոցը չպետք է դրվեն հեգնական առաջարկների հույսին։
Կրկին կոչ եմ անում՝ ՏԿԵ նախարարությանը, մարզային և համայնքային իշխանություններին՝
-անհապաղ վերանայել մոտեցումները,
-իրականացնել վերահսկողական աշխատանքներ,
-ու սկսել գործել՝ ոչ թե միայն արձագանքել։
Գյուղացու կողքին կանգնելը ձեր պարտականությունն է, ոչ՝ ցանկության հարց»։

Share

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...