Հանցավոր կազմակերպությունները գրավիչ պայմաններով աշխատակիցներ են ներգրավում զանգերի կենտրոնում․ ՆԳՆ

7 Հոկտեմբերի, 2025

Ստացե՞լ եք գրավիչ պայմաններով աշխատանքի առաջարկ օտարազգի հաճախորդների համար նախատեսված սպասարկման զանգերի կենտրոնում:

Մի շտապեք միանալ այդ կազմակերպությանը, հնարավոր է` Ձեզ հավաքագրելու են հանցավոր խմբի կազմում համակարգչային հափշտակություններ կատարելու նպատակով, որում ունենալու եք հստակ դերակատարություն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Հանցավոր կազմակերպությունները նոր աշխատակիցներին ներգրավելուց հետո վերջիններիցս պահանջում են՝
գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը,

-գաղտնի պահել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բնույթը,

-աշխատանքի վայրում հեռահար ձևաչափով հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ գործատուի կողմից տրված կեղծանուններով,

-միջնորդավորված կարգով հավելավճարների դիմաց ներգրավել նոր աշխատակիցների

-իրավապահ մարմինների անակնկալ այցերի դեպքում հետևել նախապես տրված հրահանգներին (օր.՝ անջատել համակարգիչը, ոչնչացնել թղթային տարբերակով արված ցանկացած նշումներ, չհամագործակցել իրավապահ մարմինների հետ՝ խոստանալով իրավաբանական աջակցություն խուսափելու քրեական պատասխանատվությունից),

-աշխատանքից ազատվելու դեպքում գաղտնի պահել կազմակերպության իրական գործունեությունը (հիշյալ պահանջը կարող է ուղեկցվել տարբեր բնույթի սպառնալիքներով)։

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մշտապես իրականացվում են համապատասխան գործողություններ ՀՀ տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, որն ունենալու է շարունակական բնույթ:

Այդպիսի աշխատանքի առաջարկ ստանալու կամ զանգերի կենտրոնների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ. գաղտնիությունը երաշխավորված է.

Նմանատիպ հանցավոր գործունեության մեջ մասնագիտակցված զանգերի կենտրոններում աշխատելը կարող է ունենալ քրեաիրավական հետևանք»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...