Փաշինյանը նահանջեց հայտարարագրման թեմայից. «Ժողովուրդ»

7 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիները` բացառությամբ թոշակառուների, պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր արդեն գարնանից մինչեւ նոյեմբեր: Հիմա Նիկոլ Փաշինյանն էլի է նահանջել եւ այլեւս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել:

Ինչո՞ւ է «բարիացել» վարչապետը: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնադիր Նաիրի Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, որ «860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։

31.08.2025 թ.-ի դրությամբ 2024 թ.-ի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։

Այս թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը, ինչը նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի»։

Այսինքն՝ քաղաքացիների մոտ տասը տոկոսն է լրացրել հայտարարագիրը, որը խայտառակ վատ ցուցանիշ է իշխանության համար:

Սա մեծ ապտակ է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, եւ որպեսզի նոյեմբերի 1-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես չխայտառակվի, նրանք մտածել են նոր օրինագիծ բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջիկա օրերին արտահերթ ռեժիմով կբերի նոր օրինագիծ, որի անունը կլինի «Հայտարարագրի պարզեցման ընթացակարգ», սակայն իրականում դա հնարավորություն կտա քաղաքացիներին չմտնել ՊԵԿ կայք եւ ուղղակի չլրացնել հայտարարագիրը:

Ինչպես հայտնի է, մյուս տարի նաեւ թոշակառուները եւ մյուս քաղաքացիները պետք է հայտարարագրման համակարգին միանան, որը լրացուցիչ բեռ է յուրաքանչյու քաղաքացու համար:

ՔՊ-ն թողնում է ՀՀ քաղաքացու հայեցողությանը. եթե քաղաքացին համարում է, որ ՊԵԿ տեսանելի տեղեկությունից բացի ինքը որեւէ այլ եկամուտ չունի, ապա կարող է անգամ մուտք չգործել համակարգ, նույնիսկ նոյեմբերի 1-ից հետո կարող է չմտնել հայտարարագրման համակարգ, եւ կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է: Ինչպե՞ս, շատ պարզ. այն, ինչ արդեն կա ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում, հենց այդ տեղեկության հիման վրա, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին, կփոխանցվի հայտարարագրման համակարգ ինքնաշխատ ձեւով, եւ հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:

Իհարկե, ՔՊ նախագծում կսահմանվի տուգանք այն մարդկանց համար, ովքեր ունեն այլ եկամուտ, բայց չեն հայտարարագրել: Ասել է թե՝ խոպանի փողերը կամ ամուսնու, կնոջ, բարեկամի, հոր, մոր կողմից փոխանցված գումարները չլրացնելու համար ՔՊ-ն պատասխանատվությունը թողնում է նույնը. կպատժի, եթե պարզեց քաղաքացին եկամուտներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ն նաեւ ՊԵԿ-ին գործիքակազմ է տալիս՝ քաղաքացու համաձայնությամբ նրա ստացած ավանդների մասին ինֆորմացիան եւս վերցնելու եւ ինքնաշխատ ձեւով հայտարարագրում դնելու, որպեսզի պետությունը տեսնի, թե ավանդից ինչ եկամուտներ է ստանում քաղաքացին:

Հավելենք, որ հայտարարագրման մոտիվացիոն տրամաբանությունն էլ է պահպանված նախագծում. այն քաղաքացին, որը մուտք կգործի ՊԵԿ-ի կայք եւ կլրացնի հայտարարագիր, սոցկրեդիտներից կկարողանա օգտվել՝ առողջապահության եւ կրթության վրա ծախսված տարեկան 100 հազար դրամի վերադարձի շրջանակում:

Այս նահանջը, իհարկե, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքացիներին չնեցացնելու մասին նախագիծ է: Իսկ թե ինչ կլինի Փաշինյանի վերարտադրությունից հետո, բարդ չէ կանխատեսել. Փաշինյանը քաղաքացիների համընդհանուր ընդվզումն ու իր նախագծի մերժումը չի ների»։

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻՐ) հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։ Tasnim գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան ուժերի ռադիոլոկացիոն կայանը և...

Ավինյանը մոռացել է աղբը թափել

Սա Սովետաշենի աղբավայրը չէ, բայց աղբի կուտակման վայր է Երևանի ամենակենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Աղբավայրի մոտ գտնվում են՝ երեք բիզնես կենտրոն, միջազգային հյուրանոցային ցանց, ճաշարաններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, էկոնոմիկայի նախարարությունը,...

Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»

Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այսպես. ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026 թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք...

Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»

Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական...