Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ

6 Հոկտեմբերի, 2025

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1463, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 341, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 233 և 1660 այլ իրավախախտում։

154 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 88-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15496 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 474, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 3,960, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 195, վարելու ընթացքում ծխելու՝ 468, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 683, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80, արագության գերազանցման՝ 2582 և 4,052 այլ իրավախախտում։ 438 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1054-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 933-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 34 բեռնատար, 202-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ...

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ...

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։ Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե...

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին...

ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել...