Թբիլիսիի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն է

5 Հոկտեմբերի, 2025

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 584 ընտրատեղամասերից 581-ի տվյալների հաշվարկից հետո առաջին փուլում հաղթել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Կալաձեն ստացել է 214,575 ձայն՝ հաղթելով ընտրություններում 71.588%-ով։

Նրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։
«Գիրչի» կուսակցության առաջնորդ Յագո Խվիչիան ստացել է ձայների 7.518%-ը, քվեարկությանը մասնակցել է 22,535 ընտրող։

Շաբաթ օրը 64 քաղաքների և շրջանների ընտրողները ընտրեցին քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների (սակրեբուլոների) անդամների։
Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեին երկրում բնակվող 18 տարեկան և բարձր Վրաստանի 3,513,818 քաղաքացիներ։ Նրանց համար բաց էին 3,061 ընտրատեղամասեր։
Ընտրություններին հետևել են 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընտրությունները լուսաբանել է ավելի քան 73 լրատվամիջոց։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...