Գյումրին շատ կարեւոր քաղաք է մեզ համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այսօր Գյումրիի օրն է եւ այդ պատճառով նաեւ որոշեցինք այսօր բացել մեր շարժման գրասենյակը։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ մառեմ» շենքի վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը, շուտով նաեւ կներկայացնենք նաեւ Գյումրիի վերաբերյալ մեր ամբողջական տեսլականը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Հարցին՝ երբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Հունվարին արդեն կարող է քաղաքական միավորման մասին գործընթացը սկսենք»։






