3 բնակարան, 1 մեքենա, ինչ ունի ԿԳՄՍ փոխնախարարը. «Ժողովուրդ»

4 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության ոլորտը հրավտանգ դարձրած, դասագրքերի տպագրության գործընթացը տապալած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նոր բնակարան է ձեռք բերել։ Նա պաշտոնների է նշանակվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մտերմության շնորհիվ։

Սվաջյանը քաղաքական պաշտոն զբաղեցրել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, իսկ փոխնախարար դարձել է 2023 թվականի հունվարի 3-ին։ Մինչեւ 2018 թվականը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, մի շարք ծրագրերում ներառված է եղել որպես փորձագետ, ապա աշխատել է որպես Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, որից հետո դարձել է փոխնախարար։ Նշանակումից ամիսներ անց մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ փոխնախարարը իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում։ Հետո իրապես պարզվեց, որ Սվաջյանի նշանակումից 6 ամիս անց` հունիսի 23-ին, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել Թամարա Սարգսյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարի մտերիմն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխնախարարը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2016 թվականներին։ 2 բնակարաններն էլ գտնվում են Երեւան քաղաքում։

Նա նաեւ նախորդ տարի է նոր բնակարան գնել, կրկին Երեւանում, 28 միլիոն 333 հազար դրամ արժեքով։

2022 թվականին փոխնախարար Սվաջյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 092 եվրո, 418 դոլար եւ գրեթե 5 մլն դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար։
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի սիրելի Արաքսիա Սվաջյանը հայտարարագրում նշել է, որ իր հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 707 հազար դրամ, որից 20 մլն 562 դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Եկամտից 2 մլն 24 հազարը աշխատանքի վարձատրություն է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից, իսկ 120 հազար դրամը՝ «Արեւ» երեխայի զարգացման հիմնադրամից։

Սվաջյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 692 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...