Այդ զենքերը ՔՊ գրասենյակի նկուղում են. Բագրատ սրբազան

2 Հոկտեմբերի, 2025

«Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկությունն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի». այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ երեք ամսվա ընթացքում, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից, իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։

Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ այն անձանց, որոնք հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Դուք կարող եք մեծ շնորհակալություն հայտնել այդ թեմայով և Միքայել Սրբազանին և վստահ եմ նաև առաջիկայում Սամվել Կարապետյանին։

Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Երկրորդը, ինչի՞ն է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք։ Հլը դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ, դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալու, եթե մնացիք իհարկե»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Հունիսի 28-ին, ես արդեն երկու օրվա կալանավոր էի, կալանք է տրվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց, սկսում են լսել մեր խուցը, հրահանգ է տրված երեք ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը երկու ամսով էր, հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը երեք ամիս, բայց մեզ երկու ամսվա կալանք է տրվել՝ երեք ամսվա գաղտնալսման իրավունքով։

Սա ի՞նչ է նշանակում, լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ»։

Նմանատիպ նյութեր

«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ

«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ

Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։...

«Դա ինձ չի անհանգստացնում». Թրամփը՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման հավանականության մասին 

«Դա ինձ չի անհանգստացնում». Թրամփը՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման հավանականության մասին 

ԱՄՆ նախագահը հեռախոսային հարցազրույց է տվել Axios-ին, հաղորդում է BBC-ին, որի ընթացքում հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հնարավոր հարձակման հավանականությունը։ Երեքշաբթի ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը գաղտնի այց է կատարել...

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար...

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ահմեթ Յըլդըզը դատապարտել է Իսրայելի շարունակվող հարձակումները Սիրիայի ուղղությամբ։ Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք դատապարտում ենք Իսրայելի չդադարող հարձակումները, որոնք ակնհայտորեն խախտում են Սիրիայի...

Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել

Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է...