Խաղաղության տրամաբանությունը բոլոր հումանիտար հարցերի լուծումն է, այդ թվում՝ գերիների վերադարձը. Եղիշե Կիրակոսյան

1 Հոկտեմբերի, 2025

Իմ ընկալմամբ խաղաղությունն առաջին հերթին ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար  Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է ավելի առաջնային՝ հումանիտար հարցերը լուծել, հետո անցնել խաղաղության պայմանագիր կնքելուն, թե՞ խաղաղության պայմանագիր կնքել, որը կարող է հեշտացնել այդ հումանիտար խնդիրների լուծումը։

«Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց, վերադարձի մասով։ Ինչո՞ւ են Ժնևյան կոնվենցիաները նախատեսում, որ գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն կա հակամարտող կողմերի միջև, հենց ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է, որ երբ դու դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես արագ վերադարձնել քո մոտ պահվող անձանց։ Դա հենց խաղաղության կարևոր կոմպոնենտներից մեկն է»,–ասաց նա։

«Նման կոնֆլիկտների դեպքում կա նաև նարատիվների կռիվ և յուրաքանչյուր կողմը, հատկապես, ոչ այդքան դեմոկրատական ռեժիմները փորձում են իրենց չակերտավոր ճշմարտությունը սարքել գերիշխող և գերակայող։

Եթե մենք մտածում ենք միջազգային իրավունքի իմաստի մասին, միջազգային իրավունքի ամբողջ նորմատիվ համակարգի պահպանման իմաստը հենց խաղաղությունն է»,–ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...