Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի արդարացումից հետո կարևոր հարց է բարձրացնում

1 Հոկտեմբերի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը, վեց տարվա ապօրինի քրեական հետապնդումից հետո, արդարացվածի կարգավիճակով վերականգնվեց դատավորի պաշտոնում։ Արդարության հաղթանակն անշուշտ կարևոր իրադարձություն է, բայց պետք է նկատի ունենալ ևս մեկ հանգամանք. դատավոր Գրիգորյանի արդարացմամբ հաստատվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատավոր Գրիգորյանի վարույթից «հանվել» է արհեստականորեն, գործադիր իշխանության ուղղակի միջամտությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակած դատավորի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու եղանակով։ Ինչը նշանակում է, որ այդ պահից սկսած բացակայել է քրեական գործը քննող՝ «օրենքի հիման վրա ստեղծված», այսինքն իրավասու դատարանը, այլ կերպ՝ քրեական գործը քննվել և մինչև օրս քննվում է ՄԻ Եվրոպական դատարանի իրավունքով պաշտպանված՝ արդար դատաքննության այդ կարևորագույն բաղադրատարրի անդառնալի խախտմամբ։ Հետևաբար, չնայած մյուս կոպիտ խախտումներին, այդ թվում՝ արդարացման գործով «նորոգված», «վերանորոգված» կամ «եվրոնորոգված» մեղադրանքներին ու դրանց ակնհայտ անօրինականությանը, նշված քրեական վարույթը/գործը այս փուլում դարձյալ արդարացման հիմքով պետք է կարճվի նաև հենց վերը նշված պատճառաբանությամբ»։

Share

Նմանատիպ նյութեր

Խի՞ մեր ձենը չի հասնում, ի՞նչ անենք․ կապարակնքում էր՝ թող փոխհատուցեր մեզ․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում ստիպված է եղել իջնել ապաստարան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում ստիպված է եղել իջնել ապաստարան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։ Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների...

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝  նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ: Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկումը...

2 անչափահաս երեխա ունեմ, վարձով եմ ապրում․ տան տիրոջն ի՞նչ պիտի պատասխանեմ․ ակցիայի մասնակից 

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան

Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան: «Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար...