Սպանություն լապտերի պատճառով. լրագրողի մանրամասները

30 Սեպտեմբերի, 2025

Օրեր առաջ  Կապանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով դանակի մահացու հարվածներից սպшնվել է 37-ամյա Յուրի Մարգարյանը:

Սպանությունը կատարած 22-ամյա վարդենիսցին Կապանից դիմել է փախուստի, ապա ինքնակամ ներկայացել է Վարդենիսի ոստիկանության բաժին և խոստովանել հանցանքը: Լրագրող Լիա Սարգսյանը սպանության հետ կապված նոր մանրամասներ է հաղորդում.

«Դեպքը տեղի է ունեցել Կապանի հանքի աշխատակիցների միջև՝ լապտերը (ֆանարիկը) ցեխոտ հանձնելու պատճառով:

Սպшնությունը խոստովանած վարդենիսցին ցեխոտ լապտերը ջրի տակ լվացել է, որ հանձնի, լամպավար կինն ասել է՝ ջրի տակ մի՛ պահեք, փչանում է: Վարդենիսցին պատասխանել է՝ «թո՛ղ սարքողը մտածի»: Այս խոսակցությանը ներկա է եղել լապտերները վերանորոգողը, հարցրել է՝ «խի՞ ես տենց խոսում», ինչից հետո հանքի տարածքից դուրս են եկել՝ վեճը այլ վայրում շարունակելու նպատակով:

Արդեն հանքից հեռու վարդենիսցին դանակի համացու հարվածներ է հասցրել Յուրի Մարգարյանին, դանակահարել է նաև Մարգարյանի եղբորը»:

Դեպքի վերաբերյալ ՆԳՆ-ն հայտնել էր՝ սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։

Նույն օրը ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Share 

Նմանատիպ նյութեր

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին:...