«Հոգեորսությունը» սկսված է. ողջ ռեսուրսը մոբիլիզացրել են Էջմիածնում. «Հրապարակ»

30 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Էջմիածին քաղաքի «Նոր Դվին» ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները՝ էկոնոմիկայի, ՏԿԵ եւ ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել՝ Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն «Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քնարկումն է», սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։

Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը եղել, շատերին են հրավիրել հավաքին, սակայն հաշված տնտեսվարողներ են ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են: Խոշոր գործարարները բոյկոտել են այդ իշխանական հավաքը։

Հանդիպման ընթացքում, ըստ մեր աղբյուրի, տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել՝ ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել եւ իրենց դաշտ բերել, որ Էջմիածնում Գյումրու պարտությունը չկրկնվի։

Փարաքարի արյունալի դեպքերն էլ են սրել իրավիճակը: Իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ըստ լուրերի, իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել, եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարեւոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...