Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հարցաքննել են ՔՊ-ական Ախտոյանին. Armlur.am

29 Սեպտեմբերի, 2025

ArmLur.am-ը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեն հարցաքննել է Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։

Իրավապահները փորձել են պարզել Ախտոյան եղբայրների հնարավոր կապը Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվերի հետ։ Ավելին, նախաքննական մարմինը պարզել է, որ սպանությունից մոտ տաս օր առաջ հենց ՔՊ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանն անձամբ օդանավակայան է տարել և ճանապարհել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։

Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պարբերաբար զանգահարել է իրավապահներին և խնդրել ապահովել իրենց անվտանգությունը։ Նրա պնդմամբ՝ այն ուժերը, որոնք Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո հսկում են իրենց տունն ու շարժը, բավարար չեն, ուստի պետք է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը։

Նմանատիպ նյութեր

Ձեր մոտ դերասանական չէ, ձեր մոտ կեղծարարական էլ է ստացվում․ Վարդևանյանը՝ Հովակիմյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել. Գևորգ Դանիելյան

Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագիտության դոկտեր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը: «Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունը...

Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ

Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ

Այսօր՝ հունիսի 28-ին ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզում, տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Կա զոհ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։ Ըստ...

Հակակոռուպցիոնի երկար պատասխանելու պատճառով ՔՊ-ին հարց տալու ժամանակ չմնաց

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Եվրոպայում անցյալ շաբաթ ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ

Եվրոպայում անցյալ շաբաթ ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ ներկայումս ծայրահեղ շոգից տառապում է 150 միլիոն մարդ, դպրոցները փակ են, իսկ էլեկտրացանցերը ծանրաբեռնված են։ ԵՄ մի շարք երկրներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40...