Պարզվել է Մերձավանում սպանություն կատարած խմբի մյուս անդամի ինքնությունը․ ՔԿ

28 Սեպտեմբերի, 2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:
Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:
Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի...

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը և թույլ չի տա, որ այն վերածվի երկարատև հակամարտության։ Այս մասին Վենսը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Փոխնախագահը նշել է, որ Իրանի...

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծված․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր խմբագրությունը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի...

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։ Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային...