Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ

27 Սեպտեմբերի, 2025

«Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է,  որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, չբարևելու հարցի շուրջ։ Դրա հետևանքով եղել էր ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, մահացել էր։ Բացահայտվել էր այս գործը։

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքը փետրվարյան իրադարձության շարունակությունն է,   միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Վերջին դեպքով սպանվել է  փետրվարյան դեպքով անձնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»։

Նա նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու, հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում...

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...