ՀՀ ՔԿ-ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռվшծ 300 վшրձկանների տվյալները

27 Սեպտեմբերի, 2025

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիային չի տրամադրել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները։

2023 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե և խնդրել վարձկանների մասին տվյալներ տրամադրել։

«2020 թվականի 44-օրյա մարտական գործողություններին մասնակցած 300 վարձկանները նույնականացվել են, սակայն նշված տվյալները հրապարակման ենթակա չեն», — հայտնել է Քննչական կոմիտեն։

Նշենք, որ նույն հարցազրույցում Քյարամյանը նշել էր, որ հետաքննությամբ հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ հրահրելու, վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ։

Սակայն, հարուցված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ մեր վերջին հարցմանը ի պատասխան, Քննչական կոմիտեն նշել է, որ «հետաքննությունը շարունակվում է»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...