«Ի դեպ»․ Ռոմանոս Պետրոսյանի մի քանի միլիոն աշխատավարձը ազդո՞ւմ է հոսանքի սակագնի վրա

26 Սեպտեմբերի, 2025

Ի դեպ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե 8 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, որովհետև ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալն այդ 8 տարվա ընթացքում մոտ 400 մլն դրամ աշխատավարձ է ստացել։

Պատասխան հրապարակումով ՀԵՑ վերահսկողական կոմիտեն հերքեց այն փաստը, որ Տնօրենների խորհրդի աշխատավարձը որևիցե կերպ ազդում է սակագնի վրա, քանի որ այն տալիս է սեփականատեր Սամվել Կարապետյանն իր գրպանից։

Մեկ այլ հրապարակմամբ ՀԵՑ վերահսկողական կոմիտեն բացահայտեց, որ Ռոմանոս Պետրոսյանը ամսական ստանում է 5 մլն 200 հազար դրամ, տարեկան 62 մլն 400 հազար դրամ։

Իսկ հիմա, ինչպես կասեր Պետրոսյանը, զուտ փաստեր․

62 մլն 400 հազարը բազմապատկած 8-ի, հավասար է 499 մլն 200 հազար։ Այսինքն, եթե Ռոմանոս Պետրոսյանը մնա իր պաշտոնին 8 տարի, կստանա մոտ 500 մլն դրամ, շուրջ 100 մլնով շատ քան տնօրենների խորհրդի նախագահը։

Փաստորեն, Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում էր արել ՀԵՑ-ի ոչ ՔՊ-ական ղեկավարությանը վարկաբեկելու նպատակով, իսկ արդյունքում պարզվեց, որ ինքը ոչ միայն ավելի շատ է ստանում, այլև անգամ տեղյակ չէ ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձի աղբյուրից ու սակագնի վրա ազդել-չազդելուց։

Հարց, Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԵՑ-ում  ամենաբարձր աշխատավարձը, որքանո՞վ է ազդելու սակագնի վրա։

 

Նմանատիպ նյութեր

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետք ա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։ Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ...

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Դոնալդ Թրամփը ուսումնասիրել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածների վերսկսման ծրագրերը, սակայն առայժմ նախընտրում է շարունակել միջուկային բանակցությունները։ Նա կարծում է, որ պատերազմի վերսկսումը կարող է խաթարել դիվանագիտական գործընթացը և...

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փոխքաղաքապետի պաշտոնից՝ փոխնախարար

Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

ԿԳՄՍՆ 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին...

ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ․ Արամ Վարդևանյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնելու են ամփոփիչ ելույթները, որից...