Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են

26 Սեպտեմբերի, 2025

Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հարաբերությունները լավ են զարգանում։ Նա մատնանշել է 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության առկայությունը:

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը:

Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30  տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ», — ասել է ՌԴ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ փոխադարձ առևտրաշրջանառության մասով այս տարի որոշակի անկում է նկատվում և կարծիք է հայտնել, որ հնարավորություն կա աշխատելու, որպեսզի այն շարունակի աճել 2023-2024 թվականների տեպմերով․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով  կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:

Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր: Շնորհակալություն»։

Նմանատիպ նյութեր

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Shamshyan.com-ի...

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ կղզում առնվազն չորս պայթյուն է որոտացել, թիրախավորվել են մի քանի օբյեկտներ։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի բացառում, որ...

Մենք չենք կարող աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը դառնալ․ Նարե Սիմոնյան 

«Նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է վեց տարի։ Այս վեց տարիների ընթացքում արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում բազմաթիվ ցավալի ու ողբերգական...

Հայերին համոզում են, որ հնարավոր է խաղաղություն, իսկ դա անհնար է․ Ալվարդ Զաքարյան

  «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի՝ ամբողջությամբ անտեսելով արցախցիների իրավունքները, վերադարձի իրավունքը, գերիների իրավունքը, Արցախում մնացած պատմամշակութային ժառանգության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար...