Մարդ սպանելը մասնագիտություն է և ծառայություն. Զարուհի Փոստանջյան

24 Սեպտեմբերի, 2025

Շուրջ յոթ տարի է, ինչ հայկական իշխանություններ հանդես եկողները իրականացնում են մարդկության և մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։
Այսօրվա իմ հայտարարությամբ անդրարադարձ եմ կատարելու հարյուրավորներից մեկին՝ մի մարդու կյանքի դեմ իրականացվող հանցագործությանը, որի անմիջական պատասխանատուն են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նախարարները, մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը։
Կալանավայրում կամ խոցելի/անցանկալի այլ կարգավիճակում գտնվող մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար առաջնահերթ անհրաժեշտ են ոչ թե բուն կատարողները, այլ դրանց թիկունքում կանգնած պատվիրատուներն ու հովանավորները։
Այլ կերպ ասած՝ կալանավայրում կամ խոցելի/անցանկալի այլ կարգավիճակում գտնվող մարդու նկատմամբ սպանությունները չեն կարող տեղի ունենալ, եթե դրանք չունենան պետական իշխանության ներկայացուցիչների ակտիվ աջակցությունը (ներքին գործերի, առողջապահության, արդարադատության նախարարներ, գլխավոր դատախազ և մարդու իրավունքների պաշտպան)։ Բացի այդ, սպանությունների կազմակերպումն ու խրախուսումը որոշ հասարակական խմբերի կողմից նույնպես պահանջում է սպասարկում, որը կատարվում է կեղծ թեզերի ու մանիպուլիացիաների հիման վրա՝ ագրեսիվ քարոզիչների միջոցով։
Ընդհանրապես, մեր հասարակությունում ընդունված է համարել, որ բռնություններն ու դրանց խրախուսումը գերազանցապես կատարվում են տղամարդկանց կողմից, իսկ կանայք հակված չեն վայրագությունների։ Սակայն, հակառակ գոյություն ունեցող կարծրատիպերին, այսօր ի ցույց է դրված, որ համատարած սպանությունների պատվիրատուների և հովանավորների «մարդկային ռեսուրսը» ոչ միայն համալրել են կանայք, այլ նաև նրանք մեծամասնություն են կազմում։ Ավելին, իրենց դաժանությամբ նրանք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլև հաճախ գերազանցում են։
Իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանին սպանելու գործընթաց է ընթանում։
Այդ սպանությունը հովանավորվում է անգործությամբ՝ իրենց լիազորություններով ու պարտականություններով օժտված կին նախարարների, գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Այս գործողությունները սպասարկվում են նաև ագրեսիվ քարոզ իրականացնող անձանց կողմից, որոնք բացահայտորեն խրախուսում են սպանությունները՝ ընդհուպ մինչև դատարանում իմ պաշտպանյալի դեմ հարձակում գործելը։
Տիկին իրավաբաններ և պետական պարտականություն ստանձնած պաշտոնյաներ (պետության անունից գործող գործակալներ), ինչու՞ չեք կատարում Ձեր պարտականությունները և չեք հետևում ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N1818-Ն որոշման III, V, VIII և XI մասերին։
Դուք տեղեկացված եք, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի 20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Ստեփան Սամվելյանի մոտ ախտորոշել է հետևյալ հիվանդությունները՝
• շաքարային դիաբետ, տիպ 2, ծանր աստիճան,
• երիկամային դիաբետիկ հիվանդություն,
• երիկամային խրոնիկ անբավարարություն, փուլ 5,
• քրոնիկ ուրեմիա,
• սրտի իշեմիկ հիվանդություն,
• սրտի փականային հիվանդություն,
• աորտալ փականի ստենոզ II աստիճան,
• աորտալ փականի անբավարարություն II աստիճան,
• քրոնիկ սրտային անբավարարություն II ՖԴ (NYHA), HFpEF,
• զարկերակային հիպերտենզիա III աստիճան,
• գլխուղեղի փոքր անոթների հիվանդություն։
Նշանակվել է երիկամափոխարինող թերապիայի (հեմոդիալիզ) անհապաղ անհրաժեշտություն։
Ակնհայտ է, որ այլևս չեք էլ փորձում քողարկել սպանության հովանավոր լինելու փաստը, քանզի օրերս ձեզանից մեկը հայտարարեց, որ «հոգնել եք»։
Կարելի է նաև եզրակացնել, որ ձեր իրավաբան լինելը ձեզ համար այլևս հիմք չէ՝ հարգել օրենքի առջև բոլորի հավասարության և իրավունքի գերակայության սկզբունքները։ Դուք առաջնորդվում եք պետական դասի երկրորդ աստիճանի խորհրդական, լրագրող Անահիտ Ադամյանի հրամաններով։
Կարելի է հասկանալ, որ 70-ամյա տիկին Անահիտ Ադամյանը դարձել է ձեր առաջնորդն ու գլխավոր խորհրդատուն։
Տիկին Ավանեսյան, Գալյան, Վարդապետյան, Սարգսյան, Մանասյան, խորհուրդ կտամ կրկին ընթերցել իրավունքի գերակայության մասին մասնագիտական գրականությունը և մտածել հատուցման օրվա մասին։
Իսկ տիկին Ադամյանին խորհուրդ կտամ կառավարել պետական խորհրդականի դիրքից բխող իր ագրեսիան։
Ցտեսություն։
Կհանդիպենք անկախ, ինքնիշխան և միացյալ Հայաստանի դատարանում։
Փաստաբան՝
Զարուհի Փոստանջյան
24 սեպտեմբեր 2025 թ․

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...

Ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս և մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են․ Արեգա Հովսեփյան

ՔՊ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր՝ մեր բոլորիս աչքերի առա, տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության...

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի անդամներին Հարգելի պրն. Ռուբինյան, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2026-2031 թթ. ծրագիրը, որը...

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների...