Գազայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մնացած պատանդներն ազատ արձակվեն։ Այս մասին Թրամփն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։
«Ես վերջ եմ դրել յոթ պատերազմների, և բոլոր դեպքերում դրանք դաժան պատերազմներ էին։ Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգո և Ռուանդա, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան։ Ոչ մի նախագահ կամ վարչապետ, կամ, առհասարակ, ոչ մի այլ երկիր երբեք նման բան չի արել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։






