Այս կառավարության օրոք ինձ համար պատիվ է, ուրախություն և օրհնություն մեղադրյալի աթոռին լինելը. Աջապահյան

23 Սեպտեմբերի, 2025

 

«Բոլոր նիստերի ժամանակ ինձ քննարկել կարելի է, բայց իմ կողմից Ձեզ քննարկել չի՞ կարելի, ի՞նչ անհավասար պայմաններ են»,- այս մասին դատական նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում, դիմելով դատավորին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:

«Դուք ինձ հանցագործ եք համարում, ես իրավունք չունե՞մ Ձեզ համարժեք պատասխան տալու: Ինչո՞ւ, չագուչն էլ է ձեր ձեռքին, մուրճն էլ, իմը միայն խոսքն է։ Դուք ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավունք չունե՞մ ասելու, որ հանցագործը դուք եք», — ասաց Միքայել Սրբազանը:

Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նկատողություն էր արել Սրբազանին՝ նշելով. «Դատարանի նկատմամբ հարգալից լինի և վիրավորական արտահայտություններ չօգտագործի»։

Սրբազանն իր խոսքում նշեց, որ զոհված եղբայրներն, իր զոհված զավակները չէին ների իրեն, եթե մեղադրյալ չլիներ։

«1992-1994 թվականին զոհված իմ եղբայրները չէին թողնի, որ ես այլ կերպ անեի, 2020 թվականին զոհված մեր զավակները ևս չէին թողնի, որ ես այլ տեղ լինեմ, ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Որովհետև այս իշխանությունը զրոյացրել է իմ եղբայրների ձեռբերումները, զրոյացրել է 2020 թվականի 18 տարեկան 5,000 տղաների՝ իմ զավակների, ձեռբերումները, ես այլ տեղ չեմ կարող լինել, ես ամենաշահեկան տեղում եմ»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ չէր ցանկանա լինել պաշտապանների տեղը, որոնք կարծես խոսում են պատի հետ:

«Չէի ուզենա լինել նաև ժողովրդի բարերարների տեղը, ովքեր այնտեղ նստած տվայտվում են այս անարդարությունից, առավել ևս չէի ուզենա լինել մեղադրողների տեղը: Աստված մի արասցե, չէի ունենա, դատարանի տեղը լինելու ցանկություն չունեմ, լավագույն տեղը, որտեղ կարող էի լինել՝ մեղադրողի աթոռն է, ես ուրախ եմ, որ գտնվում եմ մեղադրյալի աթոռին։ Այս կառավարության օրոք դա միայն պատիվ է, ուրախություն և օրհնություն։ Սա պատիվ է ինձ համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...