ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը. Վահրամ Միրաքյան

22 Սեպտեմբերի, 2025

ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանը իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Գրեթե ամեն ամիս, հիմնականում ամսի 17-22-ի հատվածում, e-Invoicing-ը սկսում է հաճախակի չգործել կամ գործել շատ վատ ու դանդաղ՝ ժամերով, երբեմն՝ ողջ օրը։ Եվ արդեն տարիներ են, ինչ նույն խնդիրը կա, ու ՊԵԿ-ը ի վիճակի չէ լուծելու այն։

Երբ e-Invoicing-ը չի գործում, դա նշանակում է, որ սառեցվում են այդ համակարգի միջոցով արվող ամբողջ հանրապետության գործարքները, փոխանցումները, հաշվետվությունների ներկայացումները և այլն։ Իսկ արագությունը չափազանց կարևոր հանգամանք է տնտեսության համար, որովհետև։

Ինչո՞ւ է արագությունը կարևոր։

1. Տրանսակցիոն ծախսեր․ տնտեսագիտության մեջ հայտնի է՝ որքան արագ է տեղի ունենում գործարքը (ֆինանսական, իրավական, լոգիստիկ), այնքան ցածր են դրա «transaction cost»-երը։ Ցածր ծախսը = ավելի շատ գործարքներ։

2. Փողի շրջանառության արագություն (velocity of money)․ եթե փողը արագ է պտտվում, նույն քանակի դրամը ավելի մեծ ՀՆԱ է ստեղծում։ Սա բազային մակրոտնտեսական բանաձև է։ IMF-ի տվյալներով՝ velocity of money-ի 10% արագացումը բերում է ՀՆԱ-ի միջինում 2–3% աճի։

3. Արագությունն իրականում նաև մրցակցային առավելություն է․ այն երկրները, որոնք ապահովում են արագ գործարքներ և կանխատեսելի համակարգ, գրավում են ավելի մեծ ներդրումներ, բիզնեսներն ավելի լոյալ են ու վստահում են պետական համակարգին։

Եթե հաշվենք, թե տարին քանի ժամ չի գործում ՊԵԿ-ի e-Invoicing-ի ծրագիրը, հետո հասկանանք, թե մեկ ժամում ինչքան ՀՆԱ է գեներացվում ՀՀ-ում, կարելի է մոտավոր հաշվել, թե ինչքան վնաս է հասցնում ՊԵԿ-ը Հայաստանի ՀՆԱ-ին։ Ասեմ, որ բավական մեծ թիվ ենք ստանալու։

Ես անձամբ ժամանակ առ ժամանակ տուժում եմ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգի չգործելու պատճառով:

Այս հարցում նույնպես ՊԵԿ-ը միակողմանի դիկտատորի դիրքերից է հանդես գալիս, քանի որ եթե հարկատուն, օրինակ, ուշացնում է հարկ վճարելը, ապա մեխանիկորեն ամեն օր տույժ է գրանցվում։ Բայց ՊԵԿ-ի անգործության հետևանքով առաջացած խնդիրների դեպքում ոչ ոք պատասխանատու չէ։ Երբ հարկատուն սխալ է անում, ՊԵԿ-ն անմիջապես խստագույնս պատժում է, բայց երբ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգը չի աշխատում ու գործատուն ստիպված է իր աշխատակիցներին արտաժամյա վճարել, որ գիշերը կամ շաբաթ-կիրակի գան աշխատեն, մեծ վնասներ է կրում գործարքների ուշացումից՝ ՊԵԿ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում։

Վերջերս ՊԵԿ-ը սկսել է մեկ-մեկ ներողություն խնդրել իր համակարգի չաշխատելու համար։ Առաջարկում եմ գործարարներն էլ տուգանելու փոխարեն ներողություն խնդրեն սխալ հարկեր հաշվելու, հաշվետվությունների ուշացումների կամ այլ խախտումների համար, որ հավասար ու արդար մոտեցում լինի։

Թե՞ բոլորը հավասար են արդարության առաջ, բայց որոշներն ավելի հավասար են»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց մեկ ամիս ժամկետով։ Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...