Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազը պարգևատրվել է

19 Սեպտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր դատախազությունը:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս է վարչության պետ նշանակվել: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» անունը կրող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հանրային մեղադրողներից է:

Նմանատիպ նյութեր

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում: Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18...

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում: Զելենսկին հայտարարել է,...

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում...

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան

2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։...

Ավտովթար՝  Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի...