Ջավախքից կոչ են անում ՀՀ կառավարությանը չհալածել եկեղեցուն և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

19 Սեպտեմբերի, 2025

Ջավախքից մի խումբ հավատացյալներ բաց նամակ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ,

ինչպես բոլորիս հայտնի է, մեր պատմական հայրենիքում՝ Հայաստանի հանրապետությունում, ստեղծվել է բարդ իրավիճակ։ 44-օրյա պատերազմի հետևանքով, որտեղ մենք համոզված ենք, որ հայ զինվորը չի պարտվել, այլ պարտվել են քաղաքական գործիչները, իշխանությունները ՀՀ-ում հասարակությունը սկսեցին բաժանել «սևերի» և «սպիտակների», արցախցիների, սփյուռքահայերի և ՀՀ-ի բնակիչների, նախկինների ու ներկաների։ Հայկական հասարակության մեջ առաջացան բաժանարար գծեր։ Փոխանակ հասարակությունը միավորելու՝ պաշտոնական Երևանը հարվածեց վերջին ամուր ինստիտուտին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահպանել է հայկական արժեքներն ու ինքնությունը։

Մենք հիշում ենք պատմությունից, որ եղել են ժամանակներ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, սակայն եկեղեցու շնորհիվ է պաշտպանվել հայ ժողովրդի ինքնությունը։ Ցավոք, այսօր իշխանությունները եւ որոշ շրջանակներ փորձում են հարձակումներ կազմակերպել եկեղեցու վրա՝ մեղադրելով Ամենայն հայոց կաթողիկոսին, ձերբակալելով երկու սրբազանների։

Մենք համոզված ենք, որ նման հրապարակային մեղադրանքները հարված են մեր եկեղեցու հեղինակությանը։

Ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև հիմնվելով ՀՀ օրենքների վրա, որտեղ հստակ ամրագրված է, որ քաղաքական կառույցները չեն կարող միջամտել եկեղեցու գործերին, մենք՝ Ջավախքի հոտի անունից, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և երկրի ղեկավարությանը՝ չհալածել եկեղեցին և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Մենք նաև համոզված ենք, որ նույնիսկ եթե կաթողիկոսի կողմից տրված ուխտը խախտվել է, դա ամենածանր հանցանքը չէ․ շատ ավելի ծանր և աններելի է հայրենի տարածքների հանձնման փաստը»

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...