Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից

18 Սեպտեմբերի, 2025

Ամուսնուս 2 աչքը վնասվել է, կոչվում է՝ աչքի 2-րդ կարգի կանտուզիա, ձախ աչքը ընդհանրպես չի տեսնում, տեսողությունից զրկվել է: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը, որի պնդմամբ՝ ամուսնուն 40-50 հոգով դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պատվերով:

Կնոջ խոսքով՝ բացի աչքի վնասվածքից, ամուսնու մոտ մարմնի տարբեր հատվածներում առկա են կոտրվածքներ, մի շարք սալջարդեր, քերծվածքներ:

«Հետազոտության պատասխանը եկավ, որ այստոսկրը երկու կողմից բեկորային կոտրվածք ունի, որը հնարավոր չէ առանց վիրահատության վերականգնել: Նաև կողոսկրերն են կոտրված, 5 կողոսկր: Պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ է: Անընդհատ անշարժ պառկած է ցավազրկողների տակ»,- ասել է նա և հավելել, որ բացի պատասխանատվության ենթարկվելուց, ծեծի ենթարկածներն ու պատվիրատուն պետք է փոխհատուցեն առողջությանը պատճառված վնասը:

«Պետք է պատասխանատվության ենթարկվեն, թե՛ պատժի ձևով, թե՛ ամուսնուս հնարավոր վիրահատության ծախսերը հոգալով: Ուզում եմ նաև անդրադառնալ ֆեյք էջերից իմ և ընտանիքիս անդամների հասցեին վիրավորական մեկնաբանություններին: Ես լրատվամիջոցներին դիմել եմ, որպեսզի ընտանիքս պաշտպանեմ: Եվ հետո, երբ նայում ես մեկնաբանություններին, հասկանում ես, որ դրանք ֆեյք օգտատերեր են, որոնք ուղղորդվում են կոնկրետ մի տեղից»,- եզրափակել է ծեծի ենթարկված տղամարդու կինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 14-ին, դաժան ծեծի է ենթարկվել մոտ 50-ամյա տղամարդ, որը գնացել էր Կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Տղամարդը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ 40-50 մարդ։

ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել էին հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ վարույթ հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):

Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...