Նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»

18 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել եւ սահմանել 18 ամիս։ Ընդունվելու դեպքում՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի այն զինծառայողների վրա, ովքեր այդ պահին արդեն ծառայում են բանակում։

Սակայն այս քայլը դիտարկվում է ոչ միայն որպես բանակային բարեփոխում, այլեւ որպես քաղաքական հաշվարկ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ իշխող կուսակցությունում քննարկման ժամանակ հնչել են մտահոգություններ՝ «Բանակ պահել հնարավո՞ր է ընդամենը 1.5 տարվա ծառայությամբ»։ Քննարկման ժամանակ պատասխանը, սակայն, եղել է բավականին ուղղախոս. «Հիմա պետք է դարձնել 1.5 տարի, հետո, եթե խնդիրներ առաջանան, կբարձրացնենք մինչեւ 2.5 տարի. ի՞նչ խնդիր, իշխանությունն ամբողջությամբ մեր ձեռքում է»։

Նկատենք՝ սա նորություն չէ. նույն ձեռագիրն էր նաեւ տրանսպորտի թանկացման ժամանակ: Սկզբում հայտարարեցին, որ գինը կբարձրանա մինչեւ 300 դրամ, հետո, իբրեւ թե, նահանջեցին, ընդառաջեցին քաղաքացիների պահանջին, բայց, ինչպես տեսանք, այնուամենայնիվ գինը բարձրացվեց՝ դառնալով 150 դրամ։

Այսպիսով՝ զինծառայության ժամկետի կրճատումը մեծ հաշվով կարելի է համարել նախընտրական քարոզչության հերթական գործիք։

Դրան զուգահեռ, իշխանության ներսում քննարկվում է նաեւ թոշակների բարձրացման հարցը, որպեսզի ՔՊ-ն ընտրություններին ընդառաջ ասելիք ունենա իր ընտրողներին։ Ամեն ինչ կառուցվում է նախընտրական տրամաբանության համատեքստում: Ռազմական բյուջեն չի ավելացվում, բայց մնացած ծախսերը, որոնք կարող են ձայն ապահովել, կարվեն առավելագույն ձեւով:

«Ժողովուրդ» օրաթերթը այս ամենի վերաբերյալ հարցեր հղեց եւ մեկնաբանություն խնդրեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանից՝ արդյո՞ք 1.5 տարվա ծառայությունը երկարաժամկետ պլան է, թե՞ հետո կարող է դառնալ 2.5 տարի, եւ արդյոք նախատեսվո՞ւմ է նաեւ նախընտրական տարում թոշակների բարձրացում:

Արուսյակ Մանավազյանը, մեր հարցերին ի պատասխան, փոխանցեց. «Նախագծի տակ չպետք է վատ ենթատեքստեր փնտրել: 2026 թվականի հունիսի 1-ից 1.5 տարի է դառնալու զինվորական ծառայությունը, եւ այդ փոփոխությունը լինելու է երկարաժամկետ, այն կարճաժամկետ դարձնելու մտադրություն չկա»»։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

 Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի...

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Պետք է վճռական ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի: Հստակ գործողություններ դրա...

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ. Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը...

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում: ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու...

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը,...