Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան

16 Սեպտեմբերի, 2025

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատերազմի ագռավն այնպիսի խաղաղություն է բերում մեր գլխին, որ Հայաստանը դարձել է կռվախնձոր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Վերջիններս կռվում են այնպես, ինչպես ջունգլիներում գիշատիչներն են միմյանց կծոտում՝ որսին տեր դառնալու համար։

Բանն այն է, որ Էրդողանի ու Ալիևի միջև տարաձայնություններ են առաջ եկել Նիկոլ Փաշինյանի հարցում։ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին մինչև Հայաստանում 2026–ի հունիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ստորագրել, այսպես կոչված, խաղաղության թուղթը, որպեսզի դրանով Նիկոլը կարողանա խաբել հայ ժողովրդի դյուրահավատ հատվածին, վերարտադրվել, ինչից հետո նրանից կարելի է ստանալ այն ամենը, ինչի մասին ամեն օր խոսում է Ալիևը։ Վերջինս, սակայն, շտապում է, ուզում է մինչև 2026–ը ստանալ միջանցքն ու մյուս բաները, քանզի գործնականում համոզվել է, որ իր ուզածին միշտ հասնում է։ Բացի այդ՝ Ալիևը չի հավատում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Դրա համար էլ շտապում է հիմա ստանալ ամեն ինչ։

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Հայաստանի մասով «վեճը» ժամանակի ու մեր երկիրը գրավելու մեթոդաբանության մեջ է։ «Վեճը» մարտավարական է՝ հիմա՞ ոչնչացնել Հայաստանը, թե՞ մի փոքր հետո։

Թուրքիան ուզում է դանդաղ մահ ու դողում է Նիկոլի ճակատագրի համար, քանզի նման նվեր չէր կարող անգամ երազել։ Ադրբեջանն ուզում է հիմա և ամբողջը։

Թուրքիան էլ է ամբողջն ուզում, բայց առաջարկում է չշտապել, քանզի վախենում է, որ արագի ժամանակ Նիկոլը կարող է դուրս շպրտվել աթոռից։

Թուրքիան ուզում է Նիկոլի ու թուրքական 5–րդ շարասյան ձեռքերով նախ հեռացնել ռուսական 102–րդ ռազմաբազան Հայաստանից, ներսից կազմալուծել ՀՀ անվտանգության համակարգը, ինչից հետո մեր երկիր մուտքի ու մեր երկրից ելքի կնիքների վրայից ոչ միայն Արարատի պատկերը վերացած կլինի, այլ նաև Հայաստան բառը։

Թուրքիայի ու Ադրբեջանի «վեճը» Նիկոլի կյանքի ու Հայաստանի մահվան շուրջ է։ Թուրքիան ուզում է ապրեցնել Նիկոլին, որպեսզի Հայաստանը չլինի։

Այդ «վեճը» դադարեցնելու միակ տարբերակը Նիկոլի քաղաքական մահն է։ Որպեսզի Հայաստանն ապրի։

Նմանատիպ նյութեր

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված համապատասխան պատկերը նա հրապարակել է Truth Social-ում։ Պատկերում ամերիկացի առաջնորդը կքել է մոլորակի ծանրության տակ։ Թրամփի ուսի վրայով...

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և...

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները,...

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...