Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում

16 Սեպտեմբերի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ Նյու Յորքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Թել Ավիվում հայտարարեց ԱՄՆ-ի պետնախարար Մարկո Ռուբիո, փոխանցում է DW-ն։

Սեպտեմբերի 22-ից 30-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթ:

«Նա (Թրամփը — խմբ.) փորձում է անել հնարավոր ամենը պատերազմին ավարտ տալու համար։ Նախագահը բազմիցս զանգահարել է Պուտինին, բազմիցս հանդիպել է Զելենսկու հետ, այդ թվում, հնարավոր է, կրկին հանդիպի նրա հետ հաջորդ շաբաթ Նյու Յորքում»,- Ռուբիոն։

Ուկրաինական կողմը դեռ չի հաստատել նման հանդիպման հնարավորությունը: Զելենսկին Թրամփից «հստակ դիրքորոշում» է ակնակոլւմ անվտանգության երաշխիքների հարցում։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի նածխագահնը կոչ է արել Թրամփին «հստակ արտահայտել դիրքորոշում» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցում:

Sky News-ի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարն անձամբ պետք է «կատարի որոշիչ քայլեր» և «պետք է ստիպի Պուտինին վախենալ իրենից»:

Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ը բավական ուժեղ է՝ «իր սեփական որոշումները կայացնելու համար»:

Եվրոպան արդեն 18 պատժամիջոցների փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ, հիշեցրել է Ուկրաինայի նախագահը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մնում է անբավարար, դա ամերիկյան ուժեղ պատժամիջոցների փաթեթն է:

Վլադիմիր Զելենսկին նաև քննադատել է Թրամփի և Պուտինի հանդիպումը Ալյասկայում՝ օգոստոսի 15-ին:

Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ պատրաստ է խստացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, եթե Եվրոպան նույնպես ուժեղացնի իր սահմանափակումները՝ համաձայն Վաշինգտոնի գործողությունների։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...