Գերմանիայի կանցլերը «պատերազմ է հայտարարել» հակասեմիտիզմին

16 Սեպտեմբերի, 2025

«Մենք մեր երկրում ապրում ենք հակասեմիտիզմի նոր ալիք։ Դաշնային կառավարությունը և ես պատերազմ ենք հայտարարում դրան»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիսրիխ Մերցը Մյունխենում Ռայխենբախ փողոցի վրա գտնվող սինագոգի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Արարողության ընթացքում կանցլերը հուզվել է և խոստացել է թույլ չտալ Հոլոքոստի կրկնությունը Գերմանիայում, փոխանցում է Euronews-ը։

«Մենք պարտավոր ենք կատարել «այլևս երբեք» խոստումը մեր հրեա համաքաղաքացիների հանդեպ։ Դա մեր պատմական պարտականությունն է»,- հայտարարել է Մերցը երկուշաբթի երեկոյան։

Մերցը հիշեցրել է, որ սինագոգը վերականգնվել է գրականագետ Ռախել Սալամանդերի ակտիվ գործունեության շնորհիվ։ Նա ծնվել է 1949 թվականի հունվարին Դեգենդորֆի տեղահանվածների ճամբարում։

1938 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը սինագոգը ենթարկվել է հարձակման, սակայն ամբողջությամբ չի ավերվել։ Ավելի ուշ այն օգտագործվել է որպես պահեստ։ Սինագոգի վերականգնումը ֆինանսավորվել է հավասարապես՝ Դաշնային բյուջեից, Բավարիայի նահանգից և Մյունխեն քաղաքի կողմից։

Արարողությանը մասնակցել է նաև Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Ֆրիդրիխ Մերցը շատերին է հուզել իր խոսքով։ Մերցը հանդես է եկել հակասեմիտիզմի բոլոր ձևերի դեմ և հայտարարել, որ ինքն ու իր կառավարությունը կպայքարեն դրա դեմ։

«Մենք հակասեմիտիզմըտ չենք հանդուրժի արվեստի, մշակույթի կամ գիտության ազատության քողի տակ»,-ընդգծել է կանցլերը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...