Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրինական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան

15 Սեպտեմբերի, 2025

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մխիթարյանն ավելի շատ վախենում է այն մարդկանց, ովքեր իրենից հաշիվ են պահանջելու, քան թե օրենքից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է՝ մարդը բան չի արել, բայց այսօր կալանքի տակ է, ես իմ պրակտիկայում այս կարգի անարդարության առաջին անգամ եմ հանդիպում։  Եզրափակիչ ելույթի ժամանակ Սրբազանը դատավորին չէր նայում, հույս չուներ, որ դատավորի վրա կարող է ազդել որեւէ տրամաբանված խոսք։ Սրբազանը լսարանի հետ էր խոսում, իսկ դատավորն էլ ուղիղ մի կետի էր նայումմ, Սրբազանին չէր նայում։ Մենք արդար դատաքննության հույս չունենք, որ քաջություն կունենա դատավորն արդար վճիռ կայացնելու։ Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն»,– ասաց Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 22–ին։ Այդ օրը ռեպլիկով հանդես կգա պաշտպանական կողմը, վերջին խոսքը կասի Սրբազանը եւ դատարանը կհեռանա վերդիկտ կայացնելու։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...