Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

15 Սեպտեմբերի, 2025

2025-2026 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում կսովորի 2686 աշակերտ: Նրանցից 2088-ը կսովորեն նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում, իսկ 598-ը՝ ավագ դպրոցներում:  Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»՝ հղում անելով agos.com.tr-ին։

Ստամբուլի Բոմոնթի թաղամասի Մխիթարյան դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է՝ շենքի սեյսմակայունության բարելավման աշխատանքների պատճառով։  Դպրոցի 22 սաները տեղափոխվել են այլ հայկական դպրոցներ: Վարժարանի հիմնադրամի տվյալներով՝ 16 աշակերտ գրանցվել է Թոփքափըի Լևոն Վարդուհյան, Սամաթյայի Անարատ Հղության, Փանգալթըի Մխիթարյան, Պեզջիյան, Օրթաքյոյի Թարգմանչաց և Ֆերիքյոյի Մերամեդչիյան դպրոցներում:

Հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը վերջին տարիներին արդեն շարունակական բնույթ է ստացել։

2021-2022թթ. հայկական դպրոցներում սովորել է 3016 աշակերտ:

2022-2023 ուստարում՝ 2865 աշակերտ։

2023-2024 ուստարում՝ 2795 աշակերտ։

2024-2025 ուստարում՝ 2695 աշակերտ:

Եթե 2022-ին Թուրքիայի հայկական դպրոցներում ընդունվել էր 480 նոր աշակերտ, ապա 2025-ին ընդունվել է 421 աշակերտ։

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Նմանատիպ նյութեր

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Հայաստանի տարածքը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, վերջին չորս օրերին Հայաստանը գտնվում է Սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի...

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել,...

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Հուլիսի 7–8-ին Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը մոտենում է այս հանդիպմանը իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին։ BBC-ն ներկայացնում է, թե ովքեր կմասնակցեն...

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության...

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի...