Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է. Վարուժան Գեղամյան

13 Սեպտեմբերի, 2025

«Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է»,- գրել է Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։

«Այսպես, եթե ուշադրություն դարձնե՛ք, ապա ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ թուրքերի ամեն հանդիպումից հետո արված հայտարարություններում կա մոտավոր այսպիսի ձևակերպում.

«Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես… պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով»։

Հայաստանի համար որևէ գործնական նշանակություն չունեցող Անիի կամրջի հայտնվելը այս «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի։ Հիշատակելով Արևմտյան Հայաստանի հետ կապված Անի քաղաքը՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը՝ այդպիսով թմրեցնելով բանակցությունների մնացած կետերի հանդեպ ուշադրությունը։ Կետեր, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի թուրքական ազդեցության գոտու։ Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։

Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է»,- գրել է Վարուժան Գեղամյանը։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության...

Մենք վերադարձել ենք միջնադարյան արդարադատության ժամանակաշրջան․ Ագնեսա Խամոյան

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարելիցը Հայաստանը դիմավորում է Արցախի ամբողջական հայաթափման և նոր ներքաղաքական զարգացումների պայմաններում։ Արցախի երեք նախագահները շարունակում են պահվել Բաքվում, իսկ Արցախի առաջին նախագահ,...

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական...

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լավ հանդիպում են ունեցել, բայց սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությամբ։ Լավ հանդիպումը ենթադրում է լավ արդյունքներ․ Փորձենք հասկանալ, թե ինչ ունեինք և ինչ ենք ստացել Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպումից․ Ունենք՝ Հայկական...