Տեսչական մարմնի ղեկավարից` Միասնական սոցիալական ծառայության պետ. «Ժողովուրդ»

13 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, ազատումների եւ նշանակումների ժամ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Մկրտումյանին ազատել էր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մկրտումյանը գործադիրում ավելի յուղալի պաշտոնում է նշանակվելու։ Նրան առաջիկայում նշանակելու են Միասնական սոցիալական ծառայության նորանշանակ պետ, Արսեն Թորոսյանի ընկեր Արտյոմ Սմբատյանի տեղակալի պաշտոնում։

Թորոսյանի կադրային ջարդից հետո կարծես թե թափուր տեղերն արագ-արագ լրացվում են։

Մկրտումյանը տեսչությունում տեղակալ է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին. օրեր անց կլրանար նրա պաշտոնավարման 2 տարին։

Իսկ ինչ ունեցվածք է հասցրել ձեռք բերել Աննա Մկրտումյանը: 2021 թվականին նա գնել է բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։

2021թվականն այնքան բեղուն է եղել Մկրտումյանի համար, որ նույն տարում, բացի բնակարան եւ ավտոկայանատեղի գնելուց, նա ձեռք է բերել նաեւ 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։

Աննա Մկրտումյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2, 325 եվրո եւ գրեթե 1,6 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից Մկրտումյանը ստացել է 11 մլն 393 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է եղել եւ ամբողջ տարվա միակ եկամուտը։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 572 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Նրա հանգստի համար ճանապարհածախսը կազմել է 2 մլն դրամ։

Անշարժ գույքը վերանորոգելու համար Աննա Մկրտումյանը հատկացրել է 2,5 մլն դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...