Սա կարող է առաջացնել խղճմտանք ՀՀ-ի հանդեպ, որ ունի այս մտահորիզոնով պաշտոնյաներ․ Հակոբ Բադալյան

12 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը

«Իհարկե ռուսալեզու նյույորքյան հեռուստաալիքին Վահագն Խաչատուրյանի տված հարցազրույցն ունի նաև զավեշտալի միտք:

Մասնավորապես, նա ասում է, որ Հայաստանը կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, բայց Ռուսաստանն էլ տնտեսական կախվածություն ունի Հայաստանից:

Կան մտքեր, որ մեկնաբանելն իհարկե շատ դժվար է: Բայց, այստեղ հարցն այն է, որ այդպիսի մտքեր կարող են արտահայտել այսպես ասած «քաղաքագետներ», «փորձագետներ», կամ ինչ որ գործիչներ, որոնք իրենց համարում են քաղաքական:

Բայց, երբ այդօրինակ մտքեր հնչում են մարդու շուրթերից, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, սա ըստ էության ուղիղ առնչվում է Հայաստանի Հանրապետության վարկին: Պետության վարկը այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների լրջմտությունն է, քաղաքական բովանդակության կշիռը, այլ ոչ թե «վեկտորը»:

Երբ Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյա ասում է, որ Ռուսաստանը տնտեսական կախվածություն ունի Հայաստանից, դա կարող է որևէ արտաքին միջավայրում առաջացնել միայն ծիծաղ, կամ խղճմտանք Հայաստանի հանդեպ՝ որ ունի այդ մտահորիզոնով պաշտոնյաներ:

Դա մոտավորապես նույնն է, որ ասվի, թե ծովը կախվածություն ունի կաթիլից:

Այո, Հայաստանի տնտեսական ծավալների և Ռուսաստանի տնտեսական ծավալների ու պրոցեսների համեմատությունը ունի հենց այդ հարաբերակցությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի խնդիրներ: Այսօր չկա խնդիր չունեցող տնտեսություն: Բայց, այդ տնտեսության խնդիրների համատեքստում Հայաստանը մեղմ ասած աննշմար կետ է, որովհետև ռուսները իրենց խնդիրները փորձում են լուծել Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի երկրների հետ պայմանավորվածություններով:

Ռուսաստանը անգամ Ադրբեջանի հանդեպ չունի տնտեսական կախվածություն, որն իր տնտեսության ծավալով և աշխարհագրական դիրքով ունի ավելի մեծ նշանակություն:

Եթե խոսենք օրինակ քաղաքական հանգամանքների մասին, ապա այստեղ իհարկե պատկերն այլ է, որովհետև Հայաստանը՝ կովկասյան համատեքստում նաև, Ռուսաստանի համար ունի իհարկե էական նշանակություն: Բայց, սա արդեն խոսակցության բոլորովին այլ նյութ է, այլ բովանդակություն»։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...