էդ ձեր դարակազմիկ պայմանագրի մասին տարրական հարցերին չեք կարողանում պատասխանել․ Վարդանյան

12 Սեպտեմբերի, 2025

Օգոստոսի 8-ից ամենժամյա ռեժիմով էս մարդիկ թողել էին իրենց պայմանագիրը, դարակազմիկ ձեռք բերումը ու ընդդիմության դարդն էին լացում, ասում էին՝ ընդդիմությունը վերացավ, այլևս ասելիք չունի, վերջ, սպառվեց, բայց չորեքշաբթի օրը եկավ ձեր «դրակոնի լեվլի դրակոնը»՝ պարզվեց դուք ասելու բան չունեք, տարրական հարցերին էդ ձեր դարակազմիկ պայմանագրի չեք կարողանում պատասխանել։ Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Չեք կարողանում ասել՝ ի՞նչ ռեժիմ է լինելու էս ճանապարհին, պարզ հարց է, եթե մեկդ ունի այդ պատասխանը, եկեք այստեղից ասեք։ Դա փոխադարձ Ադրբեջանով անցնող ճանապարհի վրա լինելո՞ւ է, թե՞ չէ, ի՞նչ ռեժիմ ուզում եք նկարագրեք, ռոբոտներով-առանց ռոբոտների, դա փոխադարձաբար Ադրբեջանում լինելո՞ւ է, թե՞ չէ։ Եկեք ասեք՝ պատահար, որ լինի հայ ուժայինները մասնակցելո՞ւ են, թե՞ չէ։ Եկեք այդ հարցերին պատասխանեք։

Այս փաստաթղթով Ադրբեջանը փակել է Արցախի հարցը, սա առաջին փաստաթուղթն է, որտեղ որևէ իրավունք Արցախի վերաբերյալ, որից ծագել է կոնֆլիկտը՝ ամրագրված չի։ 

Փոխարենն ամրագրվել է, որ հայցերը, որով Ադրբեջանը մեղադրվում էր էթնիկ զտում իրականացնելու համար՝ ամրագրվել է, չեն պարտավորվել են զորքերը հետ քաշել, պարտավորվել են երրորդ երկրի ուժեր չտեղակայել, գերիներին վերադարձնելու կետ չի ամրագրվել, զորքերը հետ քաշելու կետ չի ամրագրվել, ԵԱՀԿ-ը Մինսկի խումբը առանց փաստաթուղթ անգամ ստորագրելու՝ Հայաստանը համաձայնել է լուծարել։ Ադրբեջանը ամրագրել է ռևանշիզմի դեմ պայքարի կետը։ 

Ադրբեջանը ամրագրել է այն բոլոր կետերը, որ ուզեցել է ամրագրի։ Դուք ի՞նչ կետ եք ուզեցել ամրագրել, որ չեք կարողացել։ 

Մենք բացահայտում արեցինք, հինգ անգամ փորձել եք ամրագրել կոնկրետ քարտեզ, որով տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, որտեղ ուրվագծով ճանաչվի, որ այս գծից ձախ չի կարող ադրբեջանական զորքեր տեղակայվել՝ չեք կարողացել, ասեմ ավելին, մեխանիզմ եք միջազգային ուզեցել ամրագրել՝ չեք կարողացել»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...