Գազայում սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը

11 Սեպտեմբերի, 2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկալվում իսրայելական հարվածներից  72 մարդ է զոհվել, ևս 356-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ սննդի պակասը Գազայի հատվածում վատթարանում է մտահոգիչ տեմպերով, աննախադեպ թվով երեխաներ տառապում են թերսնումից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Գազա քաղաքում ռազմական հարձակման սրման հետ մեկտեղ յուրաքանչյուր հինգերորդ երեխան խիստ թերսնված է», – նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտնել են, որ «Ալ-Կուդս» բրիգադի անդամների հետ համատեղ պայթեցրել են Արևմտյան ափի Տուլկարմ քաղաքի անցակետի մոտ իսրայելական մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը։ Իսրայելի բանակի ռադիոն հաղորդել է, որ երկու իսրայելցի զինվորներ վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Դեպքից հետո իսրայելական ուժերը պաշարել են քաղաքը՝ փակելով նրա հարավային և արևելյան մուտքերը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 718-ի, վիրավորվել է  163 859 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 48 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն են ողջ մնացել։

Նմանատիպ նյութեր

Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Այս մասին հայտնում են  ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան»...

Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը փակել է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը և վտարել Ռումինիայի հյուպատոսին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստիանա Իստրատեին դիվանագիտական ​​առաքելություն...

Շուրջ 80 000-ը չեն կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով․ հայտնաբերվել է 17 000 գաղտնագրված ընտրող․ Արամ Վարդևանյան

  «Շուրջ 80 000 քաղաքացի չի կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով, իսկ ընտրացուցակներում հայտնաբերվել է մոտ 17 000 գաղտնագրված ընտրող։ Այս ընդհանուր 100 000 ձայների նկատմամբ վերահսկողության որևէ մեխանիզմ գոյություն չունի, թեև...

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել։ Դատախազությունից հայտնում են, որ իրենց  կողմից միջնորդություն է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն...