Նոր Գեղի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհը և պահանջում են ոռոգման ջուր

10 Սեպտեմբերի, 2025

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի — Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։ Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։

Կայքի հետ զրույցում բնակիչները նաև ասում էին. «Հեկտարներով բերքը չորանում է, ոնց կլինի շաբաթներով չջրել, էդ նույնն է՝ ջրմուղի պաշտոնյաներին ասենք հլը 2 օր ջուր մի խմեք, տեսեք ինչ օրը կընկնեք։ Հիմա դրանց անփույթ, ապաշնորհ աշխատանքի պատճառով մեր վարկերով աճեցված հեկտարներով ցանքատարածությունները չորանում են։ Մենք չէինք դիմի ծայրահեղ քայլի, բայց ստիպված ենք, քանի որ երկար ժամանակ է մեզ խաբում են։ Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է»։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...